Saturday, April 27, 2024
ՆորություններՏուրիստական նորություններ

Կենդանակերպի նշանների հոգեբանական կարողությունները

Խոյ

Ձեր ունակությունը՝ գտնել մարդկանց մեջ սենսացիոն տաղանդներ։ Մի օր Դուք կսայթակեք փողոցում նվագող երաժիշտի առջեւ և արդեն հաջորդ օրը կտեսնեք, թե ինչպես է նա նվագում մարզադաշտում հավաքված միլիոնավոր երկրպագուների համար։

Ցուլ

Դուք մարդկանց «սահմանները» ճանաչելու գիտակ եք և փորձում եք չհատել այդ սահմանները։ Դուք հեշտությամբ կարող եք ուրիշներին բացատրել, թե որտեղ են իրենք խախտում Ձեր սահմանները և չեք վախենա խնդրել նրանց կանգ առնել։

Երկվորյակներ

Դուք միշտ ճիշտ խոսքեր կարող եք գտնել՝ նույնիսկ չմտածելով դրա մասին։ Դա ինքն իրեն է պատահում։

Խեցգետին

Ձեր ուժեղ կողմը կարեկցանքն է։ Դուք  միշտ կարող եք իմանալ, թե ինչ կա մարդու մտքին և օգտագործել դա  հանուն Ձեր շահերի։

Առյուծ

Ձեզ հետ ամեն բան կատարվում է ճիշտ ժամանակին։ Դուք գիտեք, թե երբ է հարկավոր գալ երեկույթի, երբ է հարկավոր սեփական կարծիքն արտահայտել և երբ՝ դիմել ռիսկի։ Ժամանակը  աշխատում է Ձեր օգտին։

Կույս

Ձեզ որպես շատ խելացի մարդ են ընկալում, որովհետև Դուք տիրապետում եք տեղեկատվությանը բոլորից շուտ։ Ձեր ձեռքերով ստեղծած տունը, անկասկած,  Ձեր երեխաների դաստիարակության համար կարող է հիանալի վայր լինել։

Կշեռք

Դուք մարդկանց կարող եք գրքի նման կարդալ։ Դուք հաստատ գիտեք, թե ինչ են նրանք  պատրաստվում անել և ինչ պատճառով, ինչ նպատակով։ Միակ թերությունն այն է, որ Դուք ինքներդ Ձեզ չեք ճանաչում։

Կարիճ

Դուք կարող եք կարդալ կիրքը, սերը և ցանկությունը ցանկացած մեկի աչքերում։ Դուք սեր և կապվածություն եք ուզում, և այդ ունակությունը օգնում է Ձեզ այդ ամենն ունենալ։

Աղեղնավոր

Դուք լավատես եք։ Դուք հստակ գիտեք, թե երբ է հարկավոր ռիսկի դիմել, որովհետև հաստատ գիտեք, որ այն, անշուշտ, կարդարացվի։

Այծեղջյուր

Դուք հստակ գիտեք, թե երբ է պետք  աճել և փոխվել։ Երբ գալիս է աշխատանքից հեռանալու կամ տունը վաճառելու պահը, Դուք գիտեք այս քայլն անելու ճիշտ ժամանակը։

Ջրհոս

Դուք կարդում եք մարդկանց մտքերը և ստանում եք այն, ինչ ցանկանում եք։ Ձեր ուզածը ստանալու համար Դուք ձևացնում եք, որ Ձեր ցանկություններն իրականում պատկանում են ուրիշներին, և մարդիկ հակված են հավատալու դրան։

Ձկներ

Ձեր նշանը հզոր հոգեբանական ունակություն ունի։ Դուք զարգացող կյանքի ողջ հանելուկը  կարող եք տեսնել և հստակ կռահել, թե երբ այն կտոր-կտոր կլինի։

Նյութը ՝ Klubber.ua

Leave a Reply

x Close

Like Us On Facebook