Դիտումներ 875

Ջերմահորդանքները`դեմքի,պարանոցի շրջանում,նույնիսկ կրծքավանդակի առաջային մակերեսին, մաշկային անոթային ցանի տեսքով,որը ուղեկցվում է գլխապտույտներով,սրտխփոցով,զարկերակային ճնշման բարձրացումով կամ իջեցմամբ,սրտխառնոցով և այլ վեգետատիվ խանգարումներով։

Հիմնական պատճառը կանացի սեռական հորմոնների`էստրոգենների քանակության ամբողջական կամ մասնակի դեֆիցիտն է`պայմանավորված օրգանիզմի տարիքային առանձնահատկություններով։

Էստրոգենների պակասը ուղեկցվում է գլխուղեղի հիպոթալամիկ շրջանի ջերմականոնավորման կենտրոնի աշխատանքի խաթարմամբ,քանի որ էստրոգենները ունեն այդ կենտրոնի ֆունկցիոնալ կարգավորման մեջ մեծ դերակատարում:

Չնայած,որ օրգանիզմը ունի հարմարվողական հատկություն,սակայն կնոջ համար այն հանգեցնում է լրացուցիչ սթրեսսի,որը հանգեցնում է սթրեսսային միջնորդանյութերի`ադրենալինի,նոր ադրենալինի ,կորտիզոլի գերարտադրությամբ,որը իր հերթին ավելի է խորացնում արատավոր օղակը։
Կլիմակտերիկ նեյրովեգետատիվ ախտանիշների բուժումը պահանջում է նեղ մասնագիտական խորհրդատվություն
1)

գինեկոլոգ֊էնդոկրինոլոգի ,որը հավաքում է մանրակրկիտ անամնեզ `սկսած մենարխեից (առաջին դաշտան),վերարտադրողական տարիքի ընթացքի, ծննդաբերությունների թվի, հղիությունների ընդհատումների, կրած մարմնական և ինֆեկցիոն հիվանդությունների , վիրահատությունների մասին տվյալների հավաքագրում …)

Բժիշկ գինեկոլոգ֊էնդոկրինոլոգը կազմում է բուժման ռազմավարությունը և ելնելով անձի ինդիվիդուալ անամնեստիկ և ներկա հիվանդությունների առկայությունից `հիվանդին ուղղորդում համապատասխան նեղ մասնագետի մոտ2)

; 3)

;4)

(սրտաբան, նևրոպատոլոգ, գաստրոէնտերոլոգ …)։
🩷🩷🩷Նյութը պատրաստեց Tempus MED Մասնագիտացած Գինեկոլոգիական Կենտրոնի մանկաբարձ֊գինեկոլոգ `Ժաննա Բալայի Հովհաննիսյանը։
Խորհրդատվության համար կարող եք դիմել ՝
TempusMed
Կայքի գործընկեր՝ Tempus MED Gynaecology