Sunday, May 5, 2024
ՀիվանդություններՆորություններ

Կլիմակտերիկ նեյրովեգետատիվ ախտանիշներ. TempusMed

❤️‍🩹Ջերմահորդանքները`դեմքի,պարանոցի շրջանում,նույնիսկ կրծքավանդակի առաջային մակերեսին, մաշկային անոթային ցանի տեսքով,որը ուղեկցվում է գլխապտույտներով,սրտխփոցով,զարկերակային ճնշման բարձրացումով կամ իջեցմամբ,սրտխառնոցով և այլ վեգետատիվ խանգարումներով։
❤️‍🩹Հիմնական պատճառը կանացի սեռական հորմոնների`էստրոգենների քանակության ամբողջական կամ մասնակի դեֆիցիտն է`պայմանավորված օրգանիզմի տարիքային առանձնահատկություններով։
❤️‍🩹Էստրոգենների պակասը ուղեկցվում է գլխուղեղի հիպոթալամիկ շրջանի ջերմականոնավորման կենտրոնի աշխատանքի խաթարմամբ,քանի որ էստրոգենները ունեն այդ կենտրոնի ֆունկցիոնալ կարգավորման մեջ մեծ դերակատարում:
❤️‍🩹Չնայած,որ օրգանիզմը ունի հարմարվողական հատկություն,սակայն կնոջ համար այն հանգեցնում է լրացուցիչ սթրեսսի,որը հանգեցնում է սթրեսսային միջնորդանյութերի`ադրենալինի,նոր ադրենալինի ,կորտիզոլի գերարտադրությամբ,որը իր հերթին ավելի է խորացնում արատավոր օղակը։
Կլիմակտերիկ նեյրովեգետատիվ ախտանիշների բուժումը պահանջում է նեղ մասնագիտական խորհրդատվություն
1)🎯գինեկոլոգ֊էնդոկրինոլոգի ,որը հավաքում է մանրակրկիտ անամնեզ `սկսած մենարխեից (առաջին դաշտան),վերարտադրողական տարիքի ընթացքի, ծննդաբերությունների թվի, հղիությունների ընդհատումների, կրած մարմնական և ինֆեկցիոն հիվանդությունների , վիրահատությունների մասին տվյալների հավաքագրում …)
👉Բժիշկ գինեկոլոգ֊էնդոկրինոլոգը կազմում է բուժման ռազմավարությունը և ելնելով անձի ինդիվիդուալ անամնեստիկ և ներկա հիվանդությունների առկայությունից `հիվանդին ուղղորդում համապատասխան նեղ մասնագետի մոտ2)🎯 ; 3)🎯 ;4)🎯(սրտաբան, նևրոպատոլոգ, գաստրոէնտերոլոգ …)։
🩷🩷🩷Նյութը պատրաստեց Tempus MED Մասնագիտացած Գինեկոլոգիական Կենտրոնի մանկաբարձ֊գինեկոլոգ `Ժաննա Բալայի Հովհաննիսյանը։
Խորհրդատվության համար կարող եք դիմել ՝  TempusMed

 

Կայքի  գործընկեր՝ Tempus MED Gynaecology 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook