Wednesday, May 8, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Հայաստանում 2000 երեխա օգտվում է ցերեկային խնամքի ծառայություններից

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է Երևանում ու մարզերում ցերեկային խնամքի ծառայություններ տրամադրել տարեց,  hաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև երեխաներին:

«Արմենպրես»-ը Podcast-ՍոցUp-ի շրջանակներում նախաձեռնության մանրամասների շուրջ զրուցել Է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետ Քրիստինա Հովհաննիսյանի հետ:

Նրա խոսքով` այս պահի դրությամբ շուրջ 2000 երեխա օգտվում  է ցերեկային խնամքի ծառայություններից: «Անձինք, ովքեր կարիքն ունենք ցերեկային խնամքի ծառայությունների, պետք է դիմեն միասնական սոցիալական ծառայության սոցիալական կենտրոններ, որոնք կոչված են անձի կարիքը գնահատելու և ըստ նպատակի և կարիքի ծառայությունը տրամադրելուն: Մարզերում և Երևանում ունենք տարբեր գործընկերներ, որոնք ծառայություններ են մատուցում կարիքն առաջանալու դեպքում»,-ասաց նա:

Հովհաննիսյանը նշեց, որ ծառայությունների պահանջարկը կա, տարեցտարի աճում է օգտվողների թիվը:

«Բացի նրանից, որ տարեցն այդտեղ ժամանակ է անցկացնում, մասնագիտական ծառայություններ ևս մատուցում ենք, օրինակ՝ հոգեբանական: Կազմակերպվում են նաև հետաքրքիր միջոցառումներ, էքսկուրսիաներ»,-ասաց նա:

Քրիստինա Հովհաննիսյանն ասաց, որ  երեխաների հիմնահարցերի ոլորտում առաջիկայում նոր փոփոխություններ են նախատեսվում:

«2023 թվականին ցերեկային ծառայություններ մատուցող հասարակական կազմակերպությունները  և նախարարության ենթակայության տակ գործող կազմակերպությունները իրենց  շահառուների ցանկում ունենալու են նաև շուրջօրյա խնամքի հաստատություններում ապրող և ընտանիքի հետ վերամիավորման փուլում գտնվող երեխաներ»,-հայտնեց Հովհաննիսյանը:

Ծրագրերի հետ կապված մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ լսելով պոդքաստը:

 

Հեղինակ Անի Դանիելյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook