Sunday, April 28, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Հոդերի սոնոգրաֆիա, թե՞ ռենտգեն հետազոտություն

Ճիշտ և ժամանակին կատարված ախտորոշումն արդյունավետ բուժման գրավականն է:
Սա հաշվի առնելով` բոլոր մասնագետները հորդորում են բավարար ուշադրութուն դարձնել ախտորոշմանն ու հետևել դրա պատշաճ կատարմանը: HayNews.am-ը ևս կարևորում է գրագետ հետազոտման դերն ու արթրիտների ախտորոշման մասին է զրուցել «Վնասվածքաբանության և Օրթոպեդիայի Գիտական Կենտրոնի» բժիշկ-սոնոգրաֆիստ, բ.գ.թ. ԵՊԲՀ կլինիկական ախտորոշման ամբիոնի դասախոս Գայանե Այվազյանի հետ:

vcjtujpQgUphVieJBnERO7USAl

«Հոդերի բորբոքային հիվանդությունները՝ արթրիտները, շատ տարածված են: Դրանց առաջացման պատճառները բազմազան են՝ վնասվածքներ, ինֆեկցիաներ, աուտոիմուն պրոցեսներ, ֆիզիկական գերծանրաբեռնվածություն, նյութափոխանակության խանգարումներ և այլն»,- ասաց Գայանե Այվազյանը:

Մասնագետի խոքով՝ արթրիտների ժամանակ նախ և առաջ ախտահարվում են հոդի ձուսպապարկերը և սինովիալ թախանթը, որի հետևանքով հոդի խոռոչում կուտակվում է բորբոքային հեղուկ: «Հիվանդությունն ուղեկցվում է ցավով, այտուցվածությամբ, ջերմության բարձրացումով, շարժումների սահմանափակումով և այլն»,-մանրամասնեց Գայանե Այվազյանն ու շարունակեց. «Սոնոգրաֆիկ հետազոտությունը թույլ է տալիս վաղ և բարձր ճշգրտությամբ ախտորոշել հիվանդությունը, հայտնաբերել հեղուկի առկայությունը գաղափար կազմել նրա որակի (շճային, թարախային, արյունային և այլն) և քանակի մասին»:

Սինովիալ թաղանթի հաստացումն, ըստ բժշկուհու, նույնպես տեսանելի է ուլտրաձայնային ալիքների համար, հնարավոր է չափել սինովիալ թաղանթի հաստությունը, տեսնել այտուցը: «Այս ամենը թույլ է տալիս հասկանալ պրոցեսի խորությունը, հնությունը և ճշգրիտ բուժում անցկացնել»,-ասաց բժիշկ-սոնոգրաֆիստը:

Անրադառնալով ուլտրաձայնային ալիքներով հետազոտման հավաստիությանը Գայանե Այվազյանը նշեց. «Եթե հետազոտությունը կատարվում է հեղուկի առկայության դեպքում, ապա այն 100 տոկոսով ինֆորմատիվ է, իսկ ռեմիսիայի հանգստի շրջանում՝ ոչ: Միարժամանակ կարևոր են նաև տեխնիկայի ժամանակակից լինելն ու մասնագետի պատրաստվածության մակարդակը»:

Ինչ վերաբերում է ռենտգեն և սոնոգրաֆիկ հետազոտությունների տարբերությանն, ապա Գայանե Այվազյանը մանրամասնեց նշելով, որ ռենտգեն հետազոտությունը ինֆորմացիա է տալիս ոսկրային հյուսվածքի փոփոխությունների մասին, իսկ սոնոգրաֆիան թույլ է տալիս տեսնել հոդի փափուկ հյուսվածքների վիճակը՝ հոդաճառ, հոդաշապիկ, սինովիալ թաղանթ, մահիկներ, կապաններ ջլեր, հեղուկի առկայություն:

Տաթև Առաքելյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook