Նախարարի գլխավորած պատվիրակությունը Վրաստանում է
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը և նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանը Վրաստանի առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Դավիդ Սերգեենկոյի հրավերով գտնվում են Թբիլիսիում։
Ինչպես նախարարների, այնպես էլ ընդլայնված հանդիպումները, քննարկումներն ու այցելություններն ուղղված են երկկողմ համագործակցության խորացմանը և փոխգործակցության նոր հեռանկարների բացահայտմանը։