Sunday, April 28, 2024
ՆորություններԺամանց

Նկատեցի՞ք, որ եղնիկը չի փախչում

Նկատեցի՞ք, որ եղնիկը չի փախչում ու նրան չեն էլ պահում։
ԵՂՆԻԿՆ ԻՆՔՆԱԿԱՄ Է ՀԱՆՁՆՎԵԼ ՄԱՀՎԱՆԸ․․․ ԻՆՉՈՒ՞

Այս նկարն համարվում է աշխարհում, վերջին տասը տարվա լավագույն լուսանկարներից մեկը, որովհետև այն լուսանկարչին ստիպել է ընկճվել:
Ընձառյուծներն հարձակվում են եղնիկի վրա այն պահին, երբ նա խաղում էր ձագերի հետ:
Եղնիկն ուներ փախչելու հնարավորություն։ Բավական հեռավորություն էլ կար, որպեսզի հասցներ փախչել և փրկել սեփական կյանքը, բայց նա որոշեց հանձնվել մահվանը։
Ինչու՞

Պարզապես, առկա հեռավորությունը թույլ էր տալիս անվտանգ փախչել միայն ի՛ր արագությամբ, բայց ոչ ձագերի։ Եթե նա որոշեր փախչել ամբողջ ուժով, ձագերին պետք է հետ թողներ, քանի որ նրանք այդքան արագավազ չէին։ Եվ այսպես, հանձնվելով ընձառյուծներին, եղնիկը փոքրերին փախչելու հնարավորություն տվեց։ Մինչ նա զբաղեցնում էր սոված ընձառյուծներին՝ ձագերը հասցրեցին փախչել։
Լուսանկարիչը հասցրել է ֆիքսել կենդանության վերջին պահը այն մոր, որի կոկորդը գտնվում է ընձառյուծների բերանում, մինչդեռ մայրը առանց երկմտելու և մահվան մասին մտածելու, նայում է ձագերի ետևից՝ համոզվելու համար, որ բալիկներն ապահով հասցրեցին փախչել։

ՄԱՅՐ
Միակ մարդը աշխարհում, որի զոհը սահմաններ չի ճանաչում, սեփական բալիկներին փրկելու համար։

Ռուբեն Կարոյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook