Նորածնային ակնե․ ինչո՞վ է տարբերվում այն ալերգիայից և արդյո՞ք բուժվում է
Մայրիկները բավականին ուշադիր են նորածինների մաշկի նկատմամբ ու մաշկի կարմիր երանգավորմամբ ցանկացած փոփոխություն, որպես կանոն, համարում են ալերգիկ դրսևորում՝ կարծելով, որ պատճառն իրենց ոչ ճիշտ սննդակարգն է։ Մինչդեռ, դա կարող է լինել սովորական նորածնային ակնե, որը հանդիպում է բալիկների 20-30%-ի մոտ։
Նորածիների շրջանում արձանագրվող ակնեն չի համարվում ախտաբանություն, հետևաբար որևէ բուժում չի ենթադրում։ Պետք է ուղղակի ամեն օր լողացնել բալիկին գոլ ջրով, մեղմորեն չորացնել մաշկը, չփորձել մեխանիկորեն մաքրել բշտիկները, խուսափել լոսյոնների և յուղերի օգտագործումից դեմքի հատվածում։ Մեծամասամբ վիճակն անցնում է ինքնուրույն, առանց բարդությունների։ Եթե ծնողը նկատում է բշտիկի տեսքի փոփոխություն, ինչն ուղեկցվում է փոքրիկի անհանգստությամբ, այդ ժամանակ պարտադիր է զրուցել մանկաբույժի հետ, անհրաժեշտության դեպքում ստանալ մաշկաբանի խորհրդատվության։
impoqrik.am