Saturday, April 27, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Պարբերական հիվանդություն

Պարբերական հիվանդություն
❗️Ո՞ր դեպքում պետք է բացառել վիրահատական միջամտությունը։

▪️Պարբերական հիվանդությունը դա ժառանգական աուտոսոմ-ռեցիսիվ հիվանդություն է, որը տարածված է միջերկրածովյան հին ժողովուրդների մոտ։

▫️Կախված գենետիկ տարբերակից՝ հիվանդությունը կարող է արտահայտվել կրծքի հասակում, ինչպես նաև նախադպրոցական, դպրոցական, դեռահասության շրջանում։

🔺Երեխայի մոտ նկատվում է կրկնվող ջերմության բարձրացում, անհանգստություն, որովայնի ցավեր, որոնք ուղեկցվում են սրտխառնոցով, փսխումով։ Ախտանշանները տևում են մեկից երեք օր, որից հետո նկատվում է դրական դինամիկա, երեխան սկսում է իրեն լավ զգալ, որը տևում է մինչև հաջորդ նոպան։

☑️ Պարբերական հիվանդությունը նաև դժվարություններ է առաջացնում որովայնի խոռոչի օրգանների սուր վիրաբուժական հիվանդությունների տարբերակիչ ախտորոշման ժամանակ։ Անհրաժեշտ է բացառել ժառանգական գործոնը, ազգային պատկանելիությունը, ինչպես նաև կատարել այլ համապատասխան հետազոտություններ։

❗️Պարբերական հիվանդության սրացման ժամանակ պետք է գնահատել հիվանդության առանձնահատկությունները և մշակել հիվանդության վարման ալգորիթմ։
Պարբերական հիվանդության որովայնային ձևի ախտորոշման դժվարացումը ոչ հաճախ բերում է չհիմնավորված վիրահատական բուժման։

✅ Պահպանելով պարբերական հիվանդության ախտորոշման ալգորիթմը հնարավոր է դառնում խուսափել չհիմնավորված վիրահատական միջամտություններից։

✔️ Հիվանդության տիպիկ գանգատներ ունենալու դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի, հետազոտվել համապատասխան կենտրոններում, հանձնել գենետիկական հետազոտություն։
Գոյություն ունի նաև 1% հավանականություն՝ բարդանալու աղիքային անանցանելիությամբ, պայմանավորված որովայնի խոռոչի բորբոքմամբ, որը խոչնդոտում է աղիների բնականոն գործունեությանը։

Նյութը՝ Dr. Samvel Martikyan / Սամվել Մարտիկյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook