Monday, May 13, 2024
ՀիվանդություններՆորություններ

ՌԱԴԻԿՈՒԼԻՏ. ԻՇԻԱՍ

 

Ռադիկուլիտը (լատ. radicula – արմատ) ծայրամասային նյարդային համակարգի հիվանդություն է, որն առաջանում է ողնուղեղային նյարդարմատների վնասվածքի, բորբոքման կամ սեղմվելու արդյունքում:  Ռադիկուլիկտը լայնորեն տարածված հիվանդություն է, որով հիվանդանում է 40 տարեկանից բարձր բնակչության 10 %-ից ավելին:Ռադիկուլիտի առաջացման հիմնական պատճառը միջողնային սկավառակի ճողվածքն է հանդիսանում: Դրա հետևանքով սկավառակի միջուկը կարող է շփման մեջ մտնել իրեն մոտ գտնվող ողնուղեղի նյարդարմատների հետ, ինչի ադյունքում վերջիններս ճնշվում են և ցավ առաջացնում: Մնացած դեպքերում նյարդարմատների վրա կարող են ազդեցություն ունենալ օստեոֆիտները, ողնաշարային խողովակի նեղացումը:

Ռադիկուլիտի ախտանիշները տարբեր են, սակայն դրանց կարելի է խմբավորել հետևյալ կերպ.

  • Ցավ կամ անհարմարություն – բութ ցավի տեսքով, որն առաջանում է պարբերաբար և վերածվում մշտապես ուժասպառող ցավի: Որպես օրգանիզմի պաշտպանիչ գործոն, ցավը վկայում է նյարդարմատների վնասվածքների մասին:
  • Զգայունության խանգարում – անհրաժեշտ է նշել, որ ողնաշարը բավականին բարդ կառուցվածք ունի: Գիտակցաբար և անգիտակցաբար մարդը կատարումpoyasnichniy-radikylit է մեծաթիվ քանակով շարժումներ: Սակայն շարժումների ներդաշնակության պահպանման համար ուղեղի, մկանների և զգայական ընկալիչների միջև պետք է հետադարձ կապ լինի: Նյարդարմատների ճնշման արդյունքում խանգարվում է ազդակների՝ երկու
    ուղղություններով անցկացումը: Հետևաբար խանգարվում է նաև զգայունությունը և ազդակների հաղորդումը մկաններին:
  • Մկանային թուլություն – երբեմն առաջանում է մասն
    ակի մկանային թուլություն՝ շարժողական նեյրոնների առանձնակի սեղմման արդյունքում: Մկանների բնականոն գործունեությունը հնարավոր է ինչպես գլխուղեղի, այնպես էլ ողնուղեղի հետ երկկողմանի կապի առկայության դեպքում: Նյարդարմատի սեղմումը, որ պայմանավորված է միջողնային ճողվածքով, օստեոֆիտներով, ընդհատում է ազդակների հաղորդումը և դադարեցնում նորմալ մկանային գործառույթի աշխատանքը: Ազդակների նորմալ հաղորդման շարունակական խանգարումը հանգեցնում է մկանային հյուծման և դանդաղաշարժության:

Նյարդարմատի ախտահարման մակարդակից կախված՝ տարբերակում են ռադիկուլիտի հետևյալ տեսակները.

Ուսապարանոցային-Ուսապարանոցային ռադիկուլիտի ժամանակ ցավը նկատվում է ծոծրակի, ուսի, թիակի շրջաններում, ուժեղանում է գլուխը շրջելիս, ձեռքերը շարժելիս, փռշտալիս, հազալիս: Ծանր դեպքերում զգացվում են ձեռքի մաշկի թմրածություն, այրոց և ծակոց, խանգարվում է զգացողությունը, աստիճանաբար առաջանում են մկանների թուլություն և ապաճում:

Կրծքային-Կրծքային ռադիկուլիտը հազվադեպ է հանդիպում: Այն դրսևորվում է միջկողային շրջանի ցավերով, որոնք ուժեղանում են շարժվելիս և խորը շնչելիս:

Գոտկասրբոսկրային-Առավել տարածված է գոտկասրբոսկրային ռադիկուլիտը, որը նաև անվանում են նստանյարդաբորբ: Այս դեպքում ցավերը լինում են գոտկասրբոսկրային, նստատեղի, ազդրի, սրունքի, ինչպես նաև ոտնաթաթի շրջանում: Շարժումների ժամանակ ցավն ուժեղանում է, ինչի պատճառով հիվանդը խուսափում է կտրուկ շարժումներից: Պառկած ժամանակ ընդունում է հարկադրական դիրք` ոտքը հոդերում ծալելով: Հիվանդ ոտքի մկանները թառամում են, ավելի ուշ` ապաճում:

Առավել հաճախ հանդիպում են ողնաշարի գոտկասրբոսկրային ռադիկուլիտի հետևյալ տեսակը.

Իշիաս (իշիալգիա): Ռադիկուլիտի տվյալ տեսակի դեպքում ցավերը լինում են նստատեղի, ազդրի, սրունքի, ինչպես նաև ոտնաթաթի շրջանում: Երբեմն բացի ցավերը՝ նկատվում է նաև մկանային թուլություն: Դա կապված է նստանյարդի ախտահարման կամ բորբոքման հետ: Իշիասի դեպքում ցավերը լինում են կրակոցի, էլեկտրական հարվածի պradikylitես, նաև հնարավոր է այրոց, ծակծկոց, միաժամանակ թմրածություն և զգացողականության խանգարում: Ցավերը կարող են լինել ինտենսիվության տարբեր աստիճանների՝ մեղմից մինչև այնքան ուժգին, որ մարդ չի կարողանում պառկել, նստել, կանգնել, քայլել, թեքվել կամ պտտվել:

Ռադիկուլիտը բուժում է բժիշկը` վերացնելով հիվանդության առաջացման պատճառները: Հաջողության հասնելու համար անհրաժեշտ է բուժումը ժամանակին սկսել և բուժվել կանոնավոր: Բժշկի հսկողությամբ ցավազրկող դեղամիջոցների հետ մեկտեղ պետք է կատարել բուժական մարմնամարզություն և ողնաշարի ձգումներ: Խորհուրդ չի տրվում ինքնուրույն ընդունել ցավազրկող դեղամիջոցներ և ջերմային բուժարարողություններ, քանզի գոտկատեղի ցավերը կարող են ի հայտ գալ նաև այլ հիվանդությունների դեպքում, երբ ջերմային բուժարարողությունը հակացուցված է: Օգտակար է առողջարանային բուժումը:
Ռադիկուլիտը կանխելու համար էական նշանակություն ունի օրգանիզմի կոփումը, ինչպես նաև կանոնավոր մարմնամարզությունը և սպորտով զբաղվելը:

 

Ապրեք առողջ

պատրաստեց`Ա.Հարությունյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook