Wednesday, May 8, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Սեւան խոշորացված համայնքի մանկապարտեզներում տրվել է փորձի փոխանակման եւ ճանաչողական այցերի մեկնարկը

Սեւան միավորված համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերում գործող նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեությանը ծանոթանալու, փորձի փոխանակման եւ ճանաչողական այցերի մեկնարկը տրված է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, այցի առաջին հասցեն եղել է Դդմաշեն բնակավայրի մանկապարտեզը, որը վերագործարկվել է 2017 թվականից:

2022 թվականի ապրիլի դրությամբ Դդմաշենի մանկապարտեզ են հաճախում 75 երեխա, գործում է երկու խումբ:
«Մանկապարտեզ այցելածները` Սեւանի համայնքապետարանի կրթության ոլորտի պատասխանատուները եւ համայնքի մյուս նախակրթական ուսումնական հաստատությունների  տնօրենները ծանոթացան մանկապարտեզի շենքային պայմաններին, շրջայց կատարեցին մանկապարտեզում, որին հաջորդեցին քննարկումները, մասնավորապես` վարչական, ֆինանսական, տնտեսական, ուսումնական, կազմակերպչական բաղադրիչների վերաբերյալ:

Դդմաշենի մանկապարտեզի տնօրեն Էմմա Ոսկանյանը ներկայացրեց մանկապարտեզի գործունեությունը եւ առօրյան, ապա տեղի ունեցան  շահագրգիռ քննարկումներ:

Առաջին հանդիպումը ոչ միայն սպասված էր, այլ նաև ծառայեց իր նպատակին, որը դառնալու է փորձի փոխանակման, ոլորտային հարցերի քննարկման լավագույն հարթակ:

Հանդիպման վերջում պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ հաջորդ հանդիպումը կազմակերպել Լճաշեն բնակավայրի «Մանչուկ» մանկապարտեզում, որին կհաջորդի տնօրենների գործնական վերապատրաստումը Սեւանի թիվ 3 «Հեքիաթ» մանկապարտեզում:

Ավելորդ չէ նշել, որ  Սեւան համայնքում ներկայում գործող  բոլոր 10 մանկապարտեզներում ծնողական վարձավճարները զրոյացված են:

Մանկապարտեզների ֆինանսավորումը կատարվում է համայնքային բյուջեի միջոցներով։ Սեւան քաղաքի եւ Գագարին գյուղի մանկապարտեզները վերաբացվել են 2022 թվականի փետրվարի 1-ից, իսկ Լճաշենի, Զովաբերի, Դդմաշենի, Վարսերի, Չկալովկայի մանկապարտեզները՝ մարտի 1-ից»,-ներկայացրեց Սեւանի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Արմինե Ղուկասյանը:

Խոսրով Խլղաթյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook