Sunday, April 28, 2024
ՀիվանդություններՆորություններ

Վնասվածքաբան-օրթոպեդի խորհուրդները առավել ակտուալ են ձմռանը.ԱՐՏԱԿ ՕՀԱՆՅԱՆ

Ում, երբ և որտեղ պետք է լինել առավել զգույշ, ինչու է կարող ձմեռը լինել վտանգավոր և ինչպես է ճիշտ պահել էքստրեմալ իրավիճակներում, պատմեց   “Հայ Ամերիկյան Առողջության Կենտրոնի” առաջատար վնասվածքաբան-օրթոպեդ Արտակ Օհանյանը: mashroom.am

-Խնդրում եմ պատմել, ինչ վնասվածքներ են առավել հաճախ հանդիպում ձմռանը  և ինչպես խուսափել դրանցից: 

-Առաջին հերթին հարկ է նշել, որ տաք եղանակին  տրավմատիզմը հասարակության շրջանում ավելի քիչ է հանդիպում, քան ձմռան ամիսներին: Ձմռանը վտանգը մեծանում է սառույցի պատճառով: Սայթաքելով՝ մարդիկ ստանում են վնասվածքներ ծնկների և նստատեղի հոդերի հատվածներում: Սառը եղանակին պետք է  լինել առավել ուշադիր: Իսկ ինչը վերաբերվում է տարեց մարդկանց, անկախ տարվա եղանակից, պետք է ընդունել դեղորայք, որպեսզի ամրացվեն ոսկրային հյուսվածքներն ու կանխարգելվի օստեոպորոզի առաջացումը:

-Արդյո՞ք կան մարդիկ, ովքեր ավելի են հակված վնասվածքներ ստանալու: 

-Այո՛, և նմանատիպ ցուցանիշները կապված են մարդու տարիքի և կենսակերպի հետ: Հիմնականում մեզ են դիմում տարեց մարդիկ: Բանն այն է, որ ժամանակի ընթացքում խախտվում է մարդու օրգանիզմում կալցիումի նյութափոխանակությունը, ոսկորներն ավելի փխրուն են դառնում, ինչը բերում է կոտրվածքի մեծ հավանականության: Եվ, իհարկե, մեր պացիենտներն են շատ հաճախ մարզիկներն ու արտադրամասերում աշխատող մարդիկ:

-Եթե, այնուամենայնիվ, մարդը ստացել է վնասվածք, ինչպե՞ս է ճիշտ վարվել այդ դեպքում: Որո՞նք են առաջին օգնության կանոնները, որ կօգնեն չվնասել մարդուն: 

– Առաջին օգնության կանոնները շատ պարզ են, և դրանք արժե հիշել բոլորին. Եթե մարդը վերքեր ունի, ապա արյունահոսությունը դադարեցնելու համար դնում ենք ստերիլ վիրակապ: Եթե տեսնեք, որ վերջույթը դեֆորմացվել է, հարկավոր է զգույշ ֆիքսել այն, ասենք, պատել այս հատվածըայն ամսագրով կամ թերթով: Փոքր վնասների դեպքում սառը դրեք: Եվկրկնում եմ` դիմե՛ք բժշկի: Նույնիսկ կոտրվածքների կամ վնասվածքների տեսողական նշանների բացակայության դեպքում չեք կարող վստահ լինել, որ վնասվածք չկա: Միայն բժիշկը կարող է ճշգրիտ ախտորոշում կատարել:

Ի՞նչ բուժման մեթոդներ կան«Հայ-ամերիկյան Առողջության Կենտրոնում»:

-Մենք զբաղվում ենք մկանային-ախտահանիչ համակարգի հիվանդությունների և  պաթոլոգիաների (թե՛ բնածին, թե՛ ձեռքբերված) ախտորոշմամբ,  բուժմամբ և կանխարգելմամբ: Կլինիկայի մասնագետները տիրապետում են փափուկ հյուսվածքների վնասվածքների, կոտրվածքների, պաթոլոգիաների և հիվանդությունների շտկման նորագույն տեխնոլոգիաներին, մեթոդներին և թերապիային: «Հայ-ամերիկյան Առողջության Կենտրոնը» համալրված է ժամանակակից սարքավորումներով, ինչը թույլ է տալիս ճշգրիտ ախտորոշում իրկանանացնել և հայտնաբերել թաքնված վնասներն ու բարդացումները:

Նյութի աղբյուրը՝  mashroom.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook