Sunday, April 28, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Տարբեր ոլորտների հայտնիները՝ աուտիզմ ունեցող երեխաների աշխարհում. Նարեկ Արշակյանի ցուցահանդեսը (ֆոտո)

Այսօր՝ ապրիլի 2-ին, Աուտիզմի իրազեկման միջազգային օրն է, որի շրջանակում Երեւանի ժամանակակից արվեստի թանգարանում տեղի ունեցավ լուսանկարիչ Նարեկ Արշակյանի անհատական ֆոտո-ցուցահանդեսը:

«Աշխարհը՝ աշխարհի մեջ»՝ այսպես է կոչվում ցուցահանդեսը, որը ներկայացնում է տարբեր ոլորտների հայտնի հայերին աուտիզմ ունեցող երեխաների աշխարհում:

276959121_3156454457934713_7779065340273993459_n.jpg (113 KB)

Աուտիզմի միջազգային օրը նման կերպ հիշատակելու գաղափարը եղել է ցուցահանդեսի համահեղինակ Լուսինե Ազնավուրյանինը եւ լուսանկարիչ Նարեկ Արշակյանինը.

«Երբ Նարեկի հետ մտածում էինք այս ցուցահանդեսի շուրջ, Աուտիզմի միջազգային օրվան շատ քիչ ժամանակ էր մնացել. շատ մեծ ցանկություն ունեինք նման միջոցառում կազմակերպելու, բայց պետք էր նաեւ ճիշտ գնահատել մեր ուժերը, արդյունքում ամեն բան հասցրինք: Աշխատանքը լարված էր, բայց այն էմոցիաները, որոնք ստացել ենք եւ այն արդյունքն, ինչ ունենք, արդարացնում է մեր ջանքերը»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց Լուսինեն:
Նախագիծն իրականացվել է 25 օրվա ընթացքում, ցուցադրված է մոտ 46 լուսանկար: Անդրադառնակով իր աշխատանքներին՝ Նարեկ Արշակյանը նշեց, որ գաղափարի հիմքում իր լուսանկարների հորոսների ներաշխարհը ցուցադրելն ու հայտնիներին նրանց աշխարհի մասնակիցը դարձնելն էր:

«Իրենց ոլորտում հայտնի մարդիկ լուսանկարվել են աուտիզմ ունեցող երեխաների հետ. այս գործընթացը բավական հետաքրքիր էր, մենք հայտնվել էինք լրիվ ուրիշ աշխարհում, որն ամբողջությամբ տարբերվում է այն աշխարհից, որում մենք կանք»,-մանրամասնեց լուսանկարիչը՝ հորդորելով իր գործընկերներին միանալ գաղափարին ու բարձրաձայնել սոցիալական թեմաները.

«Ես, առհասարակ, կոչ եմ անում բոլոր լուսանկարիչներին, որ հարսանիքներ ու այլ միջոցառումներ լուսանկարելուց զատ նաեւ օգտագործեն իրենց տաղանդը բացահայտելու համար այն սոցիալական խնդիրները, որի մեջ մենք ապրում ենք, որովհետեւ իրականում դրա կարիքը շատ կա: Սա հրաշալի առիթ է, որպեսզի բոլորին համախմբենք եւ խոշորացույցի ներքո ցույց տանք այսպիսի հարցերը: Մենք ապրում ենք մի հասարակության մեջ, որտեղ այս երեխաներն ունեն հավասար իրավունքներ: Ճիշտ է` նրանք իրենց աշխարհում են ապրում, բայց այն ավելի մաքուր է, քան մերը: Որքան շփվում ենք նրանց հետ, այդքան ավելի ենք համոզվում, որ խնդիրը մեր մեջ է, ոչ թե նրանց»,-ասաց նա:

Ցուցահանդեսը բաց է մինչ ապրիլի 4-ը ներառյալ. մուտքն ազատ է:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook