Ցածր կալորիականությամբ սննդամթերքի տեսակներ, որոնք կարող են հեշտությամբ հագեցնել քաղցը
Գոյություն ունեն սննդամթերքի տեսակներ, որոնք ունեն բավական ցածր կալորիականություն, սակայն միևնույն ժամանակ կարող են հեշտությամբ հագեցնել։ Այս մասին «Վեչերնյայա Մոսկվա»-ի հետ զրույցում ասել է սննդաբան Միխայիլ Գինզբուրգը՝ նշելով դրանցից մի քանիսը։
Մասնագետի խոսքով՝ ցածր կալրոիականությամբ հագեցնող սննդամթերքի տեսակների շարքին են դասվում հնդկաձավարը, կաթնաշոռն ու խաշած ձուկը։
«Համեմատության համար․ 100 գրամ կարագում պարունակվում է 700 կալիորիա, իսկ 100 գրամ հացի մեջ՝ մոտ 250։ Ստացվում է, որ հացը պետք է 2,5 անգամ ավելի հագեցնող լինի քան խաշած ձուկը, սակայն իրականում դա այդպես չէ», – նշել է մասնագետը։
Նրա խոսքով՝ ավելորդ քաշից ազատվելու համար հարկավոր է մեծացնել ծախսվող էներգիայի քանակությունը։
«Սովորաբար եթե մարդու քաշը կայուն է լինում, կարելի է ասել, որ ստացված էներգիայի քանակությունը հավասար է դրա ծախսին։ Քաշի կորուստը ենթադրում է, որ հարկավոր է փորձել մեծացնել վատնվող էներգիայի քանակությունն ու նվազեցնել ստացվող էներգիայի քանակությունը», – հավելել է Գինզբուրգը։
Սննդաբանը նաև նախազգուշացրել է, որ քաշի կորստի դեպքում ցրտի զգացումը օրգանիզմի բնական ռեակցիան է։