Saturday, April 27, 2024
Նորություններ

«Նոր Արեշ» պոլիկլինիկա»-ն կվերակազմակերպվի՝ միանալով «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնին

«Նոր Արեշ» պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը կվերակազմակերպվի՝ միանալով «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ավագանու նիստում Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանն ասաց, որ «Նոր Արեշ» պոլիկլինիկա ՓԲԸ-ն հանդիսանում է խառը տիպի միջին մեծության պոլիկլինիկա և մատուցում է թերապևտիկ և մանկաբուժական, լաբորատորգործիքային ախտորոշիչ, ֆիզիոթերապևտիկ և այլ արտահիվանդանոցային ծառայություններ :

«Երևան քաղաքի Ազատամարտիկների 82/2 հասցեում գտնվող մասնաշենքը գտնվում է անմխիթար վիճակում և ստեղծման օրվանից չի ենթարկվել վերանորոգման, 4 հարկանի շենքից ամբողջ ծավալով օգտագործվում է միայն 3-րդ հարկը, մյուս հարկերը օգտագործվում են մասնակի, քանի որ ջրագծերը չեն վերանորոգվել ստեղծման օրվանից, և անընդհատ վթարման պատճառով ջրերի արտահոսքից կաբինետները, միջանցքներն ամբողջությամբ պատվել են բորբոսով, տհաճ հոտով, իսկ տարածքը տարվա բոլոր եղանակներին խոնավ է»,-ասաց նա:

Սիմոնյանը նշեց, որ վերոգրյալով պայմանավորված՝ «Նոր Արեշ» պոլիկլինիկա ՓԲԸ-ի ներկայիս ֆինանսական վիճակը թույլ չի տալիս կատարել հիմնանորոգման աշխատանքներ, ինչպես նաև հաշվի առնելով շենք-շինության տեխնիկական վիճակը, նման մեծ ծավալի աշխատանքներ և ֆինանսական միջոցներ ներդնելը անարդյունավետ չէ և ժամանակատար: Արդյունքում՝ տեղի կունենա նաև բնակչության արտահոսք տարածքում գործող այլ պոլիկլինիկական բուժհաստատություններ, մասնավորապես՝ «Գրիգոր Նարեկացի» ԲԿ ՓԲԸ:

««Մաքս Մեդ» ՍՊԸ-ն ներկայացրել է նոր ներդրումային ծրագիր՝ համաձայն որի կառավարիչը պարտավորվում է կատարել լրացուցիչ 150.0 մլն դրամի ներդրում՝ ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության համար նոր մասնաշենքի հիմնանորոգման և տեխնիկական վերազինման և հագեցման նպատակով՝ հարմարեցնելով խառը տիպի մեծ պոլիկլինիկայի: Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով «Գրիգոր Նարեկացի» ԲԿ ՓԲԸ ֆինանսական վիճակը, տեխնիկական հագեցվածությունը, ինչպես նաև հիմք ընդունելով «Գրիգոր Նարեկացի» ԲԿ ՓԲԸ-ի հավատարմագրային կառավարիչ «Մաքս Մեդ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված նոր ներդրումային ծրագիրը՝ նպատակահարմար է գտնվել վերակազմակերպել «Նոր Արեշ» պոլիկլինիկա ՓԲԸ-ն՝ միացնելով  «Գրիգոր Նարեկացի» ԲԿ ՓԲԸ-ին: «Նոր Արեշ» պոլիկլինիկա ՓԲԸ-ի»,-ասաց փոխքաղաքապետը՝ հավելելով, որ  վերակազմակերպման ճանապարհով միացումը հնարավորություն կընձեռի ապահովել արտահիվանդանոցային ծառայությունից օգտվող պացիենտների՝ ամբողջ ծավալով բժշկական օգնության և սպասարկման իրականացում, կատարել լիարժեք ախտորոշում՝ ներառյալ դժվարամատչելի հետազոտությունները, թերապևտիկ և նեղ մասնագիտական որակյալ բուժօգնության մատուցում՝ ի հաշիվ բժշկական կենտրոնի առաջատար մասնագետների և տեխնիկական հագեցվածության:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook