Արդյո՞ք ինձ կօգնեն, եթե ես չեմ ցանկանում թողներ ծխելը
Ծխելը դադարեցնելու թեժ գիծ
Հաճախ տրվող հարցեր
Ո՞վ է նստած հեռախոսային գծի այն կողմում:
Հոգեբան-խորհրդատու, ով վերապատրաստվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության և միջազգային ուղեցույցներին համապատասխան:
Ինչքա՞ն գումար պետք է վճարեմ այս ծառայության համար:
Ծխելը դադարեցնելու խորհրդատվական ծառայությունն ԱՆՎՃԱՐ է բոլորի համար:
Արդյո՞ք այս ծառայությունը գաղտնի է:
Մեր համակարգը տեխնիկապես նախագծված է ապահովելու Ձեր զանգի գաղտնիությունը: Ծխելը դադարեցնելու խորհրդատվական ծառայությունը ԳԱՂՏՆԻ է:
Ինչքա՞ն ժամանակ կտևի խորհրդատվությունը:
Յուրաքանչյուր զանգը կարող է տևել առավելագույնը 20 րոպե: Նախատեսվում է իրականացնել 5-6 զանգ` ըստ Ձեր ցանկության և կարիքների:
Ո՞ր ժամերին է աշխատում «թեժ գիծը»:
«Թեժ գիծ»-ն աշխատանքային օրերին աշխատում է ժամը 9:00-18:00-ն, իսկ աշխատանքային ժամերից դուրս զանգերը համակարգի կողմից կգրանցվեն և խորհրդատուն Ձեզ հետ հետադարձ կապ կհաստատի:
Արդյո՞ք ինձ կօգնեն, եթե ես չեմ ցանկանում թողներ ծխելը:
Խորհրդատուները Ձեզ կօգնեն վերանայել Ձեր վարքագիծը և կխրախուսեն դադարեցնել ծխելը: