Sunday, April 28, 2024
Նորություններ

Արդյո՞ք ինձ կօգնեն, եթե ես չեմ ցանկանում թողներ ծխելը

Ծխելը դադարեցնելու թեժ գիծ
Հաճախ տրվող հարցեր

❓Ո՞վ է նստած հեռախոսային գծի այն կողմում:
Հոգեբան-խորհրդատու, ով վերապատրաստվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության և միջազգային ուղեցույցներին համապատասխան:

❓ Ինչքա՞ն գումար պետք է վճարեմ այս ծառայության համար:
Ծխելը դադարեցնելու խորհրդատվական ծառայությունն ԱՆՎՃԱՐ է բոլորի համար:

❓Արդյո՞ք այս ծառայությունը գաղտնի է:
Մեր համակարգը տեխնիկապես նախագծված է ապահովելու Ձեր զանգի գաղտնիությունը: Ծխելը դադարեցնելու խորհրդատվական ծառայությունը ԳԱՂՏՆԻ է:

❓Ինչքա՞ն ժամանակ կտևի խորհրդատվությունը:
Յուրաքանչյուր զանգը կարող է տևել առավելագույնը 20 րոպե: Նախատեսվում է իրականացնել 5-6 զանգ` ըստ Ձեր ցանկության և կարիքների:

❓Ո՞ր ժամերին է աշխատում «թեժ գիծը»:
«Թեժ գիծ»-ն աշխատանքային օրերին աշխատում է ժամը 9:00-18:00-ն, իսկ աշխատանքային ժամերից դուրս զանգերը համակարգի կողմից կգրանցվեն և խորհրդատուն Ձեզ հետ հետադարձ կապ կհաստատի:

❓Արդյո՞ք ինձ կօգնեն, եթե ես չեմ ցանկանում թողներ ծխելը:
Խորհրդատուները Ձեզ կօգնեն վերանայել Ձեր վարքագիծը և կխրախուսեն դադարեցնել ծխելը:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook