Դիմակներ մազերի համար
Չոր մազերի համար պատրաստվող դիմակ
1 ձվի դեղնուցը, 1 ճաշի գդալ զեյթունի ձեթը, 1-ական գդալ հինան, կոնյակն ու մեղրը խառնել իրար և մերսելով քսել գլխին: Պահել 40 րոպե, հետո լվանալ գոլ ջրով: Այս դիմակը մազերին հաղորդում է շլացուցիչ փայլ:
Դիմակներ նորմալ մազերի համար
Անանուխի թարմ թերթիկների և խատուտիկի թերթիկների եփուկը քսել մազարմատներին, գլուխը փաթաթել պոլիէթիլենի գլխարկով ու թողնել 40 րոպե: Այնուհետև լվանալ գոլ կամ սառը ջրով:
Եթե մազաթափություն ունեք, ապա ցանկացած դեղատնից կարող եք ձեռք բերել բազուկի ձեթ: Այն հրաշալի միջոց է մազերի խնամքի համար: 2 օրը մեկ մազերը տրորեք այդ ձեթով, թողեք 2-3 ժամ, փաթաթելով սրբիչով, քանի որ տաքությունից ազդեցությունն ավելի արդյունավետ է դառնում: Լավ արդյունքի հասնելու համար կարող եք պահել ողջ գիշերը, իսկ առավոտյան լվանալ: