Դիմակներ չոր մաշկի համար
*Չոր և թեփոտված մաշկի համար վերցնել 1 թեյի գդալ չոր մանանեխ, ավելացնել 1 ճաշի գդալ բուսական յուղ և մի քիչ եռացրած ջուր:Արդյունքում ստացված խառնուրդը
քսել դեմքին և պահել 5 րոպե,ապա լվանալ գոլ ջրով:Դիմակը մաքրելուց հետո դեմքին քսել սնուցող կրեմ;
* Չոր մաշկը կարիք ունի լավ սնուցման և խոնավեցման:Վերցրեք կես ճաշի գդալ մեղր,
2 ճաշի գդալ բուսական յուղ և 2ձվի դեղնուց ,բոլորը խառնոլ և մի քիչ տաքացնել գոլորշու վրա: Ստացված բաղադրությունը 5ր ընդմիջումով, մի քանի շերտով քսել
դեմքին ,պահել 20 րոպե: դիմակը մաքրել գոլ ջրով կամ լորենու ծաղիկներից պատրաստված թուրմով:
*Թարմ կաթնաշոռով կարելի է պատրաստել սնուցող դիմակ,
1ճաշի գդալ կաթնաշոռը խառնել 1 թեյի գդալ մեղրի հետ գոլորշու վրա
տաքացնելով ավելացնել մի քիչ կաթ, որպեսզի շատ խիտ չստացվի:
Ստացված բաղադրությունը քսել դեմքին, պահել15րոպե,այնուհետև լվանալ գոլ ջրով: