Tuesday, April 30, 2024
ՀիվանդություններՄանկան ԱնկյունՆորություններ

Ի՞նչ անել, եթե կինը նորածին երեխա ունի, կրծքով է կերակրում ու հիվանդացել է կորոնավիրուսային վարակով

Կորոնավիրուսի պանդեմիան թափ է հավաքում: Այս վիրուսի բնույթն ուսումնասիրվում է, և առայժմ հարցերն ավելի շատ են, քան` պատասխանները: Առանձնահատուկ տագնապում են մայրերը: Ի՞նչ անել, եթե կինը նորածին երեխա ունի, կրծքով է կերակրում ու հիվանդացել է կորոնավիրուսային վարակով:

Բժիշկները համոզված են, որ մորը և երեխային պետք է թողնել միասին՝ շարունակելով կերակրել:

Կրծքի կաթը բաղկացած է տարբեր օգտակար բաղադրիչներից, որոնցից շատերը ունիկալ են: Դրանք լեյկոցիտներն են, լիմֆոցիտները, սպիտակուցները, վիտամինները և հանքային նյութերը, իմունոգլոբուլինները, ինտերֆերոնները, որոնք պատասխանատու են երեխայի աճի, նորմալ զարգացման համար և կայունացնում են իմունային համակարգը, ինչը հատկապես կարևոր է աշխարհում տեղի ունեցող վերջին իրադարձությունների պայմաններում: Վարակի նկատմամբ մոր կողմից արտադրվող հակամարմինները նույնպես փոխանցվում են երեխային` կաթի միջոցով: Դա ապահովում է երեխայի ամբողջական կամ մասնակի պաշտպանությունը հիվանդությունից:

Այս մտքի հետ համաձայն է նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: Կրծքով կերակրումը պետք չէ ընդհատել, հատկապես, եթե հիվանդությունը թեթև է ընթանում: Դեռևս չկա որևէ հետազոտություն, որը կրծքի կաթում COVID-19 հարուցիչ հայտնաբերած լինի: Այս պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս բնական կերակրումը շարունակել:  Պարզապես, անհրաժեշտ է պաշտպանության լրացուցիչ միջոցներ ձեռնարկել: Երեխային վերցնելուց և կերակրելուց առաջ անպայման պետք է լվանալ ձեռքերը, ցանկալի է կատարել քթի և բերանի լվացում` աղային լուծույթով, դիմակ կրել: Շինությունը, որտեղ գնվում են մայրը և երեխան, պետք է լավ օդափոխել:

Ամեն դեպքում, կրծքով կերակրման ընդհատման կամ շարունակելու որոշումը պետք է ընդունի մայրը՝ բժշկի հետ համատեղ:
Սակայն ի՞նչ անել, եթե հիվանդության ընթացքը ծանր է և պետք է հիվանդանոց գնալ: Թե ինչպիսին է այս հիվանդների հոսպիտալացման սխեման և ինչ պետք է անի կերակրող մայրը` կորոնավիրուսով վարակվելու դեպքում: Այս առումով որևէ մեկնաբանություն դեռևս չկա:

Սկզբնաղբյուրը` morevmankan.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook