Պտղաբերության իրազեկության մեթոդ/ընտանիքի պլանավորման բնական մեթոդ/
Դաշտանային ցիկլի ընթացքում կան օրեր, երբ առողջ կինը անպաշտպան սռական հարաբերություն ունենալու դեպքում կարող է հղիանալ, և կան օրեր, երբ հղիանալու հավանականությունը շատ փոքր է կամ անհնար: Դաշտանային ցիկլի այն օրերը, երբ կնոջ հղիանալը հավանական է , անվանում են պտղային օրեր: Իմանալով Ձեր պտղաբեր օրերը , Դուք կարող եք կանխել անցանկալի հղիությունը:
Դաշտանային ցիկլի որ օրերին կինը կարող է հղիանալ
Իրականում, կինը ի վիճակի է հղիանալու 6 օր մեկ ամսվա մեջ: Հղիանալու համար անհարաժեշտ է, որ Ձեր վերարտադրողական ուղիներում միաժամանակ լինեն հասուն ձվաբջիջ և սերմնաբջիջ: Ձվաբջջի հասունացման համար անհրաժեշտ է մոտ 12-16 օր հաշված դաշտանի առաջին օրից: Այսինքն ձվազատումը տեղի է ունենում դաշտանային ցիկլի գրեթե միջնամասում /28 օրանոց ցիկլի դեպքում/: Ձվազատումից հետո ձվաբջիջը կենսունակ է 12-24 ժամվա ընթացքում: Սերմնաբջիջը կնոջ սեռական ուղիներում կենսունակ կարող է մնալ 3-5 օր: Հետևաբար, կինը կարող է հղիանալ, եթե սեռական հարաբերություն ունենա ձվազատումից 2-5 օր առաջ, ձվազատության, և դրանից հետո
1-2 օրվա ընթացքում:
28 -օրանոց դաշտանային ցիկլի փոփոխությունների ժամանակացույց. ձվազատումը տեղի է ունենում դաշտանային ցիկլի մոտավորապես մեջտեղում: Կինը կարող է հղիանալ ձվազատումից 5 օր առաջ և 1-2 հետո ընկած միջակայքում: Այս պտղաբեր շրջանն ուղեկցվում է նաև հեշտոցից առատ լորձարտադրությամբ:
Ստանդարտ օրերի մեթոդ
Եթե Դուք չեք ցանկանում հղիանալ, ապա Ձեր դաշտանային ցիկլի 8-ից 16-րդ օրը Դուք պետք է ձեռնապահ մնաք սեռական հարաբերությունից կամ կիրառեք բեղմնականխման այլ միջոց, օր` պահպանակ: Միաժամանակ հետևեք Ձեր օրգանիզմում տեղի ունեցող փոփոխություններին, որոնք Ձեզ կհուշեն Ձեր բեղմնունակության մասին:
Օրացուցային մեթոդ
Գրանցեք Ձեր դաշտանային ցիկլի տևողությունը առնվազն 6 ամսվա ընթացքում: Դաշտանային ցիկլի ամենակարճ տևողությունից հանեք 18 օր, այդպիսով Դուք կորոշեք առաջին պտղաբեր /անապահով/ օրը, իսկ ամենաերկարից հանեք 11 օր, ինչը ցույց կտա վերջին պտղաբեր /անապահով/ օրը: Սկսած առաջին պտղաբեր օրից մինչև վերջին պտղաբեր օրն ընկած ժամանակահատվածը համարվում է պտղաբեր շրջան, որի ընթացքում Դուք կարող եք հղիանալ:
Օր. Դուք հաշվել եք Ձեր դաշտանային ցիկլերի տևողությունը և ստացել եք, որ Ձեր մոտ ամենակարճ դաշտանային ցիկլը տևում է 28 օր, իսկ ամենաերկարը ` 30 օր: Հետևաբար, Ձեր
պտղաբերության սկիզբը կլինի` 28-18=10/դաշտանի առաջին օրից հաշված 10-րդ օրը/
պտղաբերության վերջը կլինի` 30-22= 19/ դաշտանի առաջին օրից հաշված 19-րդ օրը/
Այս օրերը նշվում են օրացույցի վրա:
Եթե Դուք ցանկանում եք հղիանալ, ապա ունեցեք սեռական հարաբերություն Ձեր պտղաբեր օրերին:
Եթե Դուք չեք ցանկանում հղիանալ, ապա ձեռնպահ մնացեք սեռական հարաբերությունից կամ կիրառեք այլ հակաբեղմնավորիչ միջոց: Վերը նշված օրնակում Ձեր պտղաբեր օրերը սկսվում են դաշտանի առաջին օրից հաշված` 10-րդ օրը և ավարտվում 19-րդ օրը: Հետևաբար, 10-ից մինչև 19-րդ օրը Դուք Ձեզ պետք է պաշտպանեք հղիանալուց:
Արգանդի վզիկի լորձարտադրության գնահատման մեթոդ
Դաշտանից հետո ամեն օր հետեևք Ձեր հեշտոցից լորձային արտադրության փոփոխություններին: Պարզապես միզարձակումից հետո զուգարանի թղթով շեքը չորացնելուց հետո ստուգեք լորձի տեսքը և մածուցիկությունը:
Մածուցիլ լորձը, որն արտադրվում է դաշտանից հետո, դժվարեցնում է սերմնաբջիջների մուտքը դեպի արգանդ, մինչդեռ լպրծուն և առատ լորձը հեշտացնում է սերմնաբջիջների շարժումն արգանդի և արգանդափողերի միջով դեպի ձվաբջիջը:
28 օրանոց դաշտանային ցիկլ ունեցող կնոջ մոտ արգանդի վզիկից արտադրվող լորձ փոփոխվում է մոտավորխես հետևյալ օրինաչափությամբ.
1-5-րդ օր Դաշտան
6-9-րդ օր Հեշտոցը չոր է, լորձը` քիչ է կամ գրեթե չկա
10-12-րդ օր Հայտնվում է կպչուն, խիստ լորձ, որն աստիճանաբար ջրիկանում է
13-15-րդ օր Լորձը դառնում է ջրիկ, լպրծուն, ձգվող, թափանցիկ` նման ձվի սպիտակուցին
16-21-րդ օր Լորձը նորից դառնում է կպչուն և խիտ
22-28-րդ օր Հեշտոցը չոր է
Փաստորեն ձվազատմանը նախորդող մի քանի օրերին, երբ կինը կարող է հղիանալ, պարանոցի լորձային արտադրություն լպրծուն է, առատ, թափանցիկ, բաց գույնի, ձգվող, նման է թարմ ձվի սպիտակուցի: Այս <խոնավ օրերին> կինը պետք է խուսափի սեռական հարաբերություններից: Այդ ժամանակ նկատվում է արտադրություն հեշտոցից և շենքի թացության զգացողություն: Մնացած օրերին հեշտոցը չոր է , որովհետև լորձը խիտ է և թանձր:
Եթե Դուք ցանկանում եք հղիանալ, ապա ունեցեք սեռական հարաբերություն, այն օրերին, երբ Ձեր հեշտոցային արտադրությունը դառնում է առատ, թափանցիկ, ձգվող:
Եթե Դուք չեք ցանկանում հղիանալ, ապա խուսափեք անպաշտպան սեռական հարաբերությունից, եթե տեսնում եք, որ Ձեր հեշտոցային արտադրությունը թափանցիկ, լպրծուն և առատ է, ինչպես նաև դրանից հետո ևս 2 օր:
Որոնք են ձվազատման այլ նշանները
Բացի վերը նշվածից, ձվազատման օրերին Ձեր օրգանիզմում Դուք կարող եք զգալ հետևյալ փոփխությունները.
- կրծքագեղձերի ցավոտություն
- սեռական ցանկության ուժեղացում
- ցավը որովայնի ստորին հատվածում ` աջ կամ ձախ կողմից
- հիմնային ջերմության փոփխություն սովորաբար ձվազատումից առաջ հիմնային ջերմություն ընկնում է, ապա ձվազատումից հետո բարձրանում 0.2-0.30C -ով:
Ապրեք առողջ…
Պատրաստեց` http://aroxjblog.am/