Saturday, May 4, 2024
Նորություններ

Այսօր վաղ առավոտյան Երևանում, Էրեբունի բժշկական կենտրոնում հնգյակ է լույս աշխարհ եկել` 4 աղջիկ, 1 տղա։

Այսօր վաղ առավոտյան Երևանում, Էրեբունի բժշկական կենտրոնում հնգյակ է լույս աշխարհ եկել` 4 աղջիկ, 1 տղա։

Մեծամորցի Կարապետյանների ընտանիքի առաջնեկները կկրեն Աննա, Թեհմինե, Ռոզի, Լիլիթ և Արա անունները։

Կեսարյան հատմամբ լույս աշխարհ եկած երեխաները բժիշկների խիստ հսկողության տակ են, որովհետև նրանք կշռում են մոտ 950-ական գրամ, ամենափոքրը՝ 650 գրամ:

Երեխաների հայրը՝ Վարդան Կարապետյանը, Tert.am-ին հետ զրույցում պատմել է, որ սկզբում բժիշկներն իրենց հայտնել էին, թե ծնվելու է եռյակ, հետո ասել էին, որ հնգյակ է:

Հարցին, թե ինչ զգացողություն ունի, նա անկեղծորեն ասաց.«Չեմ կարող նկարագրել բառերով, ես շոկի մեջ եմ։ Իմ առաջնեկն»,- ասաց նա և անմիջապես ուղղեց.«Իմ առաջնեկներն են»:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook