Քրքումը ( Куркума) մաշկի վրա ունենում է հիասքանչ ազդեցություն
Քրքումը կամ զաֆրանը (նաև շաֆրան) աճեցրած քրքումի (լատիներեն՝ Crocus sativus) վարսանդի վերջույթներից՝ իգափողերից ստացած համեմունք է։ Իգափողը ծաղկի վարսանդի, այսինքն իգական մասի վերջույթն է, որը հավաքում է ցրած ծաղկեփոշին։ Աճեցրած քրքումի իգափողերը մուգ կարմիր գույն ունեն, և շատ յուրահատուկ համ, որն օգնում է ուտեստներին հատուկ համ ու գույն բաշխելու համար։
Նախքան օգտագործել, պետք է քրքումը թրջել տաք, բայց ոչ եռացող, ջրում։ Այն կերակրին տալիս է վառ նարնջագույն կամ դեղին գույն։ Քրքումը հատկապես փոշեցնելուց հետո պետք է ապակե շշում և խոնավությունից և լույսից հեռու պահել։ Պարսկական խոհանոցում այն հատկապես օգտագործվում է փլավների վրա, ինչպես նաև այլ ուտեստներում։
-
Քրքումը տաք (բայց ոչ եռացող) ջրով բացված
Դեղին կոճ կամ հնդիկ քրքում (որին ռուսերեն կուրկումա (Куркума) են ասում, բայց քրքումի հետ կապ կապ չունի)
Քրքումի թանկարժեք լինելու պատճառով, այն երբեմն փոխարինվում է այլ համեմունքներով, որոնք նույնը չեն։
- Սուտ քրքում կամ վայրենի քրքում․ սա կանճրակն (լատիներեն՝ Carthamus tinctorius) է, որը ընդհանրապես տարբեր բույսից է ստացվում։
- Հնդիկ քրքում․ դեղին կոճը (լատիներեն՝ Curcuma longa) նաև կոչվում է հնդիկ քրքում․ թեկուզ դեղին կոճը ևս դեղին գույն է տալիս ուտեստին, համը բոլորովին տարբեր է քրքումից։ Նաև դեղին կոճի տված դեղինն ավելի «հողային» դեղին է, իսկ քրքումի դեղինը՝ ավելի վառ և «արևային»։
Քրքումը (Turmeric, Куркума) մաշկի վրա ունենում է հիասքանչ ազդեցություն։ Այն ունի հակաբակտերիալ, հակաբորբոքային հատկություններ։ Այն լավագույն միջոց է ակնեից, ակնեի հետքերից ազատվելու, մաշկի յուղայնություը կարգավորելու, երիտասարդ և առողջ մաշկ ունենալու համար։
Հնդկաստանում կանայք այն օգտագործում են նաև որպես անցանկալի մազերից ազատվելու միջոց, որն արգելակում է մազերի աճը։
Քսուկի պատրաստման համար անհրաժեշտ է ընդամենը քրքումի վրա ավելացնել այնքան կաթ, որպեսզի ստացվի պինդ զանգված։
Պատրաստի զանգվածը քսել մաշկին՝ մազերի աճի ուղղությամբ և թողնել չորանա։ Ձեռքերի կամ չոր կտորի օգնությամբ շրջանաձև մերսումներով հեռացնել դեմքից քսուկը, այնուհետ լվացվել։
Այս պրոցեդուրայից հետո մաշկի գույնը կարող է փոխվել, որը կարելի է անցկացնել կաթի միջոցով․բամբակը թրջեք կաթի մեջ և մաքրեք մաշկը։
Քրքումով այս բաղադրատոմսը կարելի է օգտագործել մի քանի օրը մեկ անգամ և հետևողական լինելու դեպքում մի քանի ամսից կզգաք, որ հաստ և մուգ մազերը բարակել են, իսկ բարակ մազերը՝ անհետացել։
Քրքումը հանդիսանում է անհավանակն օգտակար համեմունք, որը լայնորեն օգտագործվում է հնդկական խոհանոցում: Այն ունի վառ արտահայտված անկրկնելի բույր ու յուրահատուկ բնորոշ գույն: Բացի այդ այն օժտված է առողջության համար զարմանալի հատկություններով: Իր յուրահատուկ հատկությունների շնորհիվ, այն դարեր շարունակ հանդիսանում է չինական ու այուրվեդիկ բժշկության մեջ օգտագործվող կարևոր բաղադրիչներից մեկը: Քրքումն օգտագործվում է տարբեր տեսակի հիվանդությունների բուժման համար։
Բացի այդ, այս համեմունքը ունի հզոր երիտասարդացնող հակաօքսիդանտային ու հակաբորբոքային հատկություններ:
Նրա բուժիչ հատկությունները հիմնականում պայմանավորված է նրանում առկա կուրկումին նյութով։
Այն նաև հարուստ է բջջանյութով ու կարևոր սնուցող նյութերով, թունավոր չէ ու չի առաջացնում կողմնակի ազդեցություններ: Այդ պատճառով նրա օգտագործումը լիովին անվտանգ է:
Ժողովրդական բժշկության մեջ նշվում է, որ քրքումի մածուկը օգնում է 5 օրվա ընթացքում ազատվել աչքերի շուրջ առաջացած պարկերից ու սև շրջանակներից:
Ինչպես պատրաստել այդ մածուկը
Խառնեք ½ թ/գ կիտրոնի հյութ, մի պտղունց քրքում, մի պտղունց ալյուր ու 1 թ/գ լոլիկի հյութ:Որից հետո այդ մածուկը քսեք աչքերի շուրջ ու թողեք 10 րոպե:
Կարող եք խառնել նաև արքայախնձորի հյութն ու քրքումի փոշին ու քսեք այն աչքերի շուրջ։ Այս խառնուրդը կօգնի նաև գունաբացել մաշկը։
Քրքումի օգտակար հատկություներն են՝
- կառավարում է ախորժակը
- բուժում է վերքերը
- բարելավում է մաշկի վիճակն ու արտաքին տեսքը
- կանխում է Ալցհեյմերի հիվանդության առաջացումը
- պաշտպանում է սիրտը
- կանխում է արթրիտի առաջացումը
- օգնում է բարելավել մարսողությունը
- կանխում է քաղցկեղի առաջացումը
- մաքրում է լյարդը
- կանխում է մաշկի վրա պիգմենտների առաջացումը
- բարելավում է տրամադրությունը
Ապրեք առողջ…