Ինչո՞ւ շտապօգնության ուղղաթիռը մայրամուտից հետո կանչ չի ընդունում

Այս տարի Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ հնարավոր դարձավ հեռավոր գյուղերից հիվանդներին մայրաքաղաքի հիվանդանոցներ տեղափոխել շտապօգնության ուղղաթիռով: Ծրագիրն իրականացնում է օդային փոխադրումներ ապահովող մասնավոր ընկերությունը՝ «Armenian-helicopter»-ը։

ArmDaily.am-ի հետ զրույցում «Armenian-helicopter» ընկերության տնօրեն Արամ Աբովյանն ասաց, որ մեկ ուղղաթիռ է բժշկական նպատակով օգտագործվում։
Դիտարկմանը, թե ուղղաթիռում մահվան դեպք գրանցվել է, Աբովյանը նշեց, որ նման դեպք տեղի չի ունեցել։

Հարցին, թե ինչու երեկոյան ժամերին՝ մասնավորապես 19։00-ից հետո կանչեր չեն ընդունում,Աբովյանը նշեց.«Հայաստանում առհասարակ ուղղաթիռները թռչում են միայն լույս ժամերի, այսինքն՝ արևածագից մինչ մայրամուտ, քանի որ չունենք համապատասխան կահավորված օդանավակայաններ։ Եվ քանի որ Հայաստանն էլ լեռնային է, ուղղաթիռները կատարում են միայն վիզուալ-լուսային թռիչքներ։ Ամռանը թռիչքներ կարելի է կատարել մինչև 20։30-ը»։

Էրեբունի բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը նույնպես հաստատեց, որ օդում մահ չի գրանցվել և չի եղել դեպք, որ ուշացման հետ կապված խնդիր լինի։

«Բոլոր կանչերը նորմալ գրանցվել են և հիվանդները տեղափոխվել են Երևան՝ տարբեր բժշկական կենտրոններ։ Կանչն ընդունում է Էրեբունու հիվանդանոցը, սակայն ընստ անհրաժեշտության հիվանդը տեղափոխվում է տարբեր հիվանդանոցներ»,-նշեց նա։
Խոսելով արդյունավետության մասին, Հունանյանը նկատեց, որ որպես քաղաքացի դրական է գնահատում այն.«Մինչև հիմա 25 կանչ է գրանցվել՝ բոլորն էլ բարեհաջող ընթացքով»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

x Close

Like Us On Facebook