Իրականացվել է սեզոնային գրիպի դեմ պատվաստումների հետներդրումային գնահատում

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) ներկայացուցիչներին:

Հանդիպման շրջանակում նախարարին է ներկայացվել ռիսկի խմբերի շրջանում սեզոնային գրիպի դեմ պատվաստումների հետներդրումային գնահատումը: Թիմը հսկայական աշխատանք է տարել հավաքելու այն փաստարկները, որոնք կնպաստեն սեզոնային գրիպի պատվաստման իրազեկմանը:

Հետներդրումային գնահատումն անցկացվել է երկրում սեզոնային գրիպի դեմ պատվաստումների ծրագրի ուժեղ և թույլ կողմերի պարզաբանման նպատակով:

Տարիների ընթացքում գրիպի դեպքերի թիվն աճել է, ինչը ոչ միայն առողջապահական խնդիր է, այլև տնտեսական: ԱՀԿ-ն ամեն տարի ուսումնասիրում է երկրներում շրջանառող գրիպի տեսակները, որի հիման վրա անցկանցվում է գնահատում, ինչի հիմքով առաջարկվում է նոր պատվաստանյութ` գրիպի սեզոնին ընդառաջ:

Նշենք, որ փորձագետներն այցելել են առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն, «Արմավիր», «Լոռի», «Շիրակ» մարզային մասնաճյուղեր, նշյալ մարզերի և Երևան քաղաքի թվով 12 բժշկական կազմակերպություններ, զրուցել սեզոնային գրիպի պատվաստումների համար պատասխանատու մասնագետների, ինչպես նաև գրիպով հիվանդացության առումով բնակչության առավել խոցելի ռիսկի խմբերի անձանց հետ:

Գնահատման արդյունքում նշվել է, որ սեզոնային գրիպի դեմ պատվաստումների գործընթացը՝ ռիսկի խմբերին պատկանող անձանց իրազեկման աշխատանքները, պատվաստանյութի պահպանումը և բաշխումը, պատվաստումների իրականացումը, հաշվետվությունների ներկայացումը, ինչպես նաև բժշկական թափոնների ոչնչացումը կազմակերպվում և իրականացվում է պատշաճ մակարդակով:

Հանդիպման մասնակիցները հատուկ շեշտել են, որ հղիների պատվաստումային գործընթացի բարելավման անհրաժեշտություն կա:

Նախարար Արսեն Թորոսյանը ողջունել է գնահատման գործընթացը և հույս հայտնել, որ նման միջոցառումները կբարձրացնեն պատվաստումների արդյունավետությունը:

«Առողջապահության մատչելիությունը Հայաստանում ապշեցուցիչ է: Հենց այդ պատճառով էլ պետք է սեզոնային գրիպի դեմ պատվաստումների իրազեկումն ավելի լայն տարածում ունենա», – ասել է Սյուզան Չուն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

x Close

Like Us On Facebook