Saturday, May 4, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Սնդիկի ո՞ր քանակությունն է վնասակար առողջության համար

Սնդիկով թունավորվել հնարավոր է միայն այդ նյութի բարձր պարունակության դեպքում, իսկ առողջության համար սնդիկով ջերմաչափերի վտանգը գերագնահատված է: Այդ կարծիքն է հայտնել անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Դմիտրի Դոլգինովը (Ռուսաստան):

«Սնդիկով թունավորումն առաջանում է դրա գոլորշիների բարձր կոնցենտրացիայի դեպքում: Կես կիլոգրամի չափով հեղուկ մետաղը բնակարանում թափելու դեպքում այն կհամարվի թունավոր: Սնդիկի բարձր կոնցենտրացիայի դեպքում մարդու մոտ ի հայտ են գալիս նյարդային համակարգի, անոթային համակարգի խանգարումներ, լնդերի արյունահոսություն, հոգնածություն, թուլություն եւ այլ ախտանշաններ»,-ասել է մասնագետը Ura.ru.-ի հետ զրույցում:

 Նրա խոսքով՝ սնդիկով ջերմաչափում կա այդ նյութի բավականին փոքր պարունակություն, ուստի այն գրեթե թունավոր չէ: Սակայն ջերմաչափը կոտրելու դեպքում անհրաժեշտ է հնարավորինս մանրազնին մաքրել սնդիկը:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook