Կյանքը սրտի կաթվածից հետո, ի՞նչ անել

Շատ մարդիկ հաղթահարում են սրտի կաթվածը և շարունակում  ապրել լիարժեք կյանքով: Կան մի շարք քայլեր, որոնց հետևելու դեպքում դուք նույնպես  կվերադառնաք ձեր բնականոն կյանքին:

Մի՛ անտեսեք ձեր հույզերը

Սրտի կաթվածից հետո շատ հնարավոր է, որ զգաք

  • Վախ,
  • Դեպրեսիա,
  • Ժխտողական վերաբերմունք ամեն ինչի նկատմամբ,
  • Անհանգստություն:

Հոգեկան այս վիճակը հաճախ տևում է 2-ից 6 ամիս, բայց այն կարող է լրջորեն ազդել

  • Ֆիզիկական վարժություններ անելու կարողության վրա,
  • Աշխատանքային և անձնական կյանքի վրա,
  • Ֆիզիկական և հոգեկան վերականգման վրա,

Դուք կարող եք երբեմն խոսել հենց ձեզ բուժող բժշկի կամ հոգեբանի հետ, և նրանք կարող են օգնել հաղթահարել բացասական հույզերը: Մի՛ խուսափեք ընտանիքի անդամների հետ շփումից, անկեղծորեն պատմեք նրանց, թե ինչ եք զգում և նրանցից ինչ աջակցություն եք ակնկալում:

Փոխություններ, որոնք պետք է անեք:

Մի՛ ծխեք։ Դա, անշուշտ, բարդ փոփոխություն է, բայց դուք պետք է կամքի ուժ դրսևորեք, քանզի ծխախոտը լուրջ վտանգ է ներկայացնում սրտանոթային համակարգի համար: Նախկինում ծխելուց հրաժարվելու ձախողված փորձերը դեռևս չեն նշանակում, որ հիմա ոչինչ չի ստացվի։ Մարդկանց մեծամասնությունը ծխելը թողել է բազմաթիվ անհույս փորձերից հետո միայն: Նույնքան վտանգավոր է, երբ որևէ մեկը ծխում է ձեր կողքին: Փորձեք հնարավորինս հեռու մնալ այն վայրերից, որտեղ շատ են ծխում։

Հետևե՛ք արյան ճնշմանն ու խոլեստերինին։ 

Արյան բարձր ճնշումն ու օրգանիզմում խոլեստերինի բարձր քանակությունը կարող են երկրորդ կաթվածի պատճառ դառնալ: Ֆիզիկական վարժությունները, առողջ սննդակարգը և կյանքի ռիթմի փոփոխությունը մեծապես կօգնեն պայքարել սրտանոթային խնդիրների դեմ, սակայն դրանք բավարար չեն՝ դեղորայքային միջամտության անհրաժեշտություն նույնպես կլինի։

Հետևե՛ք օրգանիզմում շաքարի պարունակությունը և ձեր քաշին:
Արյան մեջ շաքարի բարձր պարունակությունը և ճարպակալումը նույնպես մեծացնում են երկրորդ կաթվածի հնարավորությունը։ Եթե շաքարային դիաբետ ունեք, ապա  անպայման պետք բժշկի հսկողության տակ լինեք` արյան մեջ շաքարի պարունակությունը մշտապես նորմայի մեջ պահելու համար։ Այս հարցում նորից կարևորվում է ֆիզիկական վարժությունների, առողջ սննդի և անհրաժեշտ դեղահաբերի ընդունումը։ Ավելորդ քաշը կարող է հանգեցնել ոչ միայն սրտային հիվանդությունների, այլ նաև՝ շաքարային դիաբետի:

Աղբյուրը՝ Doctors.am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

x Close

Like Us On Facebook