Saturday, April 27, 2024
Նորություններ

ԱՀԿ-ն կաջակցի Հայաստանում ծխելու դեմ պայքարին

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախաձեռնությամբ Մոսկվայում ընթանում է ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ազգային ծրագրերի unnamed1ղեկավարների և կազմակերպիչների եվրոպական հանդիպում։ Հայաստանի պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱՆ աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Մելիք-Նուբարյանը ներկայացրել է հակածխախոտային նոր ռազմավարության հիմնական դրույթները, ինչպես նաև ակնկալվող արդյունքները։

ԱՀԿ ոչ վարակիչ հիվանդությունների ծրագրերի ղեկավարները պատրաստակամություն են հայտնել ցուցաբերելու ցանկացած օժանդակություն` Հայաստանում ծխելու դեմ պայքարի նախաձեռնությունները կյանքի կոչելու համար։

Հանդիպման ընթացքում ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան ներկայացրել է Ռուսաստանում հակածխախոտային միջոցառումների արդյունքում արձանագրված տպավորիչ ձեռքբերումները։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook