Saturday, April 27, 2024
ՀիվանդություններՆորություններ

ԱՅՍՕՐ ՌԱԴԻՈԼՈԳԻԱՅԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՆ Է

 

ԱՌՈՂՋ ԲԼՈԳԸ   ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ Է ՁԵԶ`ՌԱԴԻՈԼՈԳԻԱՅԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՎԱ  ԱՌԹԻՎ  ԵՎ ՄԱՂԹՈՒՄ   ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ  ԵՎ  ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՄԵԾ ԱՌԱՋԸՆԹԱՑ

 

 

1895-ին նոյեմբերի 8-ին Ռենտգենը  փորձարկումների ժամանակ անսպասելիորեն հայտնաբերում է «ամենուր թափանցող» ճառագայթներ՝ X-ճառագայթներ( կարճալիք էլեկտրամագնիսական ճառագայթումը՝ ռենտգենյան ճառագայթները)։ Հետագա փորձարկումները ցույց են տալիս, որ X-ճառագայթներն առաջանում են այնտեղ, որտեղ կատոդային ճառագայթները դիպչում են կատոդի խողովակի ներսի պատնեշին: Գիտնականը հատուկ խողովակ է պատրաստում, որն ապահովում է X-ճառագայթների հոսքը: Այդ խողովակի միջոցով նա ուսումնասիրում և նկարագրում է նախկինում անհայտ ճառագայթների հիմնական հատկանիշները, որոնք ստանում են ռենտգենյան անվանումը: Ռենտգենյան ճառագայթման շնորհիվ Ռենտգենը կարողանում է ստանալ առաջին նկարները:

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook