Friday, April 26, 2024
Նորություններ

Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է հայ-ֆրանսիական համագործակցության հիմնական ուղղություններին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության անդամ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Հավակնություններ` Ֆրանսիա-Հայաստան» համաժողովի շրջանակում «Առողջապահություն և սոցիալական ծրագրեր» խորագրով հանդիպմանը ներկայացրել է Հայաստանի առողջապահական համակարգի առաջնահերթությունները.

  • առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրում,
  • առողջության առաջնային պահպանման օղակը` որպես առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգիր հիմք,
  • բժշկական հաստատությունների մատուցած ծառայությունների որակի բարձրացում,
  • հիմնանորոգման աշխատանքներ:

Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է հայ-ֆրանսիական համագործակցության հիմնական ուղղություններին և ձեռքբերումներին`

  • Ուռուցքաբանություն

Փոխըմբռնման հուշագիր` Ֆրանսիայի «Goustave Roussy» առաջատար ուռուցքաբանական կենտրոնի հետ, որը ենթադրում է մասնագետների կանոնավոր այցելություններ, խորհրդատվություն, կարողությունների հզորացում, համատեղ գիտական ուսումնասիրությունների և վիրահատությունների իրականացում:

  • ԱՆ – «Santé Arménie»

Հետպատերազմյան շրջանում հիմնադրված «Santé Arménie» նախաձեռնության շրջանակներում համատեղ ծրագրեր` հետազոտական կենտրոն, ռեգիստրներ, SOS Սյունիքի գյուղեր, Գորիսի վերականգնողական կենտրոն, հոգեկան առողջության նախագիծ, «Santé Arménie» բժշկական ակադեմիա, համատեղ գիտական հետազոտություններ:

  • «Քույր հիվանդանոցների» ստեղծում` գիտելիքի և փորձի փոխանակման, փոխայցերի, համատեղ գիտական և մասնագիտական աշխատանքների, մեթոդական նյութերի, ուղեցույցների մշակման, համատեղ ծրագրերի և համաժողովների իրականացման միջոցով,
  • Համագործակցության ծրագրեր` «Ազնավուր» հիմնադրամի և առողջապահության նախարարության միջև:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook