Saturday, April 27, 2024
ՀիվանդություններՆորություններ

Անգլիական քրտինք

Անգլիական քրտինք կամ անգլիական ջերմախտը (լատ.՝ sudor anglicusանգլ.՝ sweating sickness), վարակիչ հիվանդություն անհայտ էտիոլոգիայով և շատ բարձր մահացության մակարդակով։ Մի քանի անգամ ներթափանցել է Եվրոպա (հիմնականում Թյուդորական Անգլիա1485 և 1551 թվականներին։

«Անգլիական քրտինք» հիվանդությունը, ամենայն հավանականությամբ, չուներ անգլիական ծագում և ներթափանցեց Անգլիա Թյուդորների տոհմի հետ։ 1485 թ․-ի օգոստոսին Հենրի VII, ով ապրում էր Բրետանում, իջավ Ուելս, և հաղթեց Ռիչարդ III-ին Բոսվորտի ճակատամարտում։ Հենրիի իջնելուց հետո երկու շաբաթվա ընթացքում այն արդեն հասցրել էր հայտնվել։ Լոնդոնում մեկ ամսվա ընթացքում (սեպտեմբեր-հոկտեմբեր) այդ հիվանդությունից մահացավ մի քանի հազար մարդ։ Որից հետո համաճարակը նահանջեց։

1528 թ․-ի մայիսին հիվանդությունը ներթափանցեց Լոնդոն չորրորդ անգամ և մոլեգնեց ամբողջ երկրով մեկ։ Նույնիսկ Հենրի VIII ստիպված էր բաց թողնել արքունիքը և թողնել մայրաքաղաքը՝ հաճախակի փոխելով աթոռանիստը։ Այս անգամ հիվանդությունը լրջորեն տարածվեց՝ հայտնվելով սկզբում Համբուրգում, իսկ հետո հարավ՝ հասնելով Շվեյցարիա, որից հետո ամբողջ Սուրբ Հռոմեական կայսրություն, Լեհաստանի արևելք, Լիտվական մեծ իշխանություն և Մոսկվայի մեծ իշխանություն (Նովգորոդ), իսկ հյուսիսից՝ Նորվեգիա և Շվեդիա։ Ընդհանրապես ամեն տեղ համաճարակը շարունակվում էր երկու շաբաթից ոչ ավելի։ ֆրանսիան և Իտալիան մնացին զերծ համաճարակից։ Տարեվերջին այն վերացավ ամեն տեղ, բացի Շվեյցարիայից, որտեղ պահպանվեց մինչև հաջորդ տարի։ Վերջին բռնկումը տեղի է ունեցել 1551 թ․-ին Անգլիայում։

Ախտանշանները 

Հիվանդությունը սկսվում է խիստ սարսուռով, ուժեղ դողէրոցք, ցավում և պտտվում էր գլուխը, ապա ցավում էին պարանոցը, ուսերը և վերջույթները։ Մի քանի ժամ անց ծարավի ուժեղ զգացում էր սկսվում, տենդ և ամբողջ մարմինը պատվում էր գարշահոտ քրտինքով։ Հետո արագանում էին սրտի զարկերը, սիրտը սկսում էր ցավել և հիվանդը սկսում էր զառանցել:

Հիվանդությանը բնորոշ էր ուժեղ քնկոտությունը։ Համարավում էր, որ եթե հիվանդը քնի, այլևս չի արթնանա։ Հետաքրքիր է, որ ի տարբերություն, օրինակ` այտուցային ժանտախտի, հիվանդի մարմնին որևէ ցան կամ խոցեր չէին առաջանում:

Անգլիական քրտինքով մեկ անգամ վարակվելու դեպքում հիվանդության նկատմամբ դիմադրողականություն չէր առաջանում և դրանով կարելի էր կրկին վարակվել:

Ֆրենսիս Բեկոնը «Հենրի VII թագավորման պատմություն»-ում նկարագրում է հիվանդությունը այսպես․

Մոտավոր այդ ժամանակվա աշնանը՝ սեպտեմբերի վերջին, Լոնդոնում և թագավորության այլ մասերում տարածվեց համաճարակ, որը մինչ այդ հայտնի չէր, և այն իր հայտնվելով անվանվեց «անգլիական քրտինք»։ Այս հիվանդությունը սրնըթացիկ էր, ինչպես յուրաքանչյուր այլ հիվանդությունում, այնպես էլ՝ տևական իմաստով՝ աղետ։ Եթե հիվանդը չէր մահանում 24 ժամվա ընթացքում, ապա բարեհաջող ավարտը գրեթե ապահովված էր։ Ինչ վերաբերում է ժամանակին՝ ապա նրա տարածումը սկսվեց մոտավորապես սեպտեմբերի 21-ին, և ավարտվեց մինչ հոկտենբերի վերջերը։ Այսպիսով այն չխանգարեց ո՛չ թագադրմանը, որը տեղի ունեցավ այդ ամսվա վերջին օրերին, ո՛չ էլ պարլամենտի նիստին /որն ավելի կարևոր էր/, որը սկսվեց միայն դրանից 7 օր անց։ Դա ժանտախտ էր, բայց ամենայն հավանականությամբ՝ չտարածվող մարմնում արյամբ կամ հեղուկներով, կամ հիվանդությունը չէր ուղեկցվում թարախուռուցքներով, բոսորներով կամ կապտավուն հետքերով։ Ամեն ինչ տանում էր նրան, որ քայքայիչները հասնում էին սրտին և քայքայում էին կենսական կարևոր կենտրոններ, և դա բերում էր նրան, որ օրգանիզմից դուրս բերեն այդ քայքայումները քրտինքի միջոցով։ Փորձը բերեց նրան, որ այդ հիվանդության դժվարությունը հավանաբար կապված է հանկարծակի վարակմամաբ, քան բուժման չենթարկվելը, որը այդ ժամանակ ավելի արդի էր։ Կամ, եթե հիվանդին պահում էին մշտական ջերմաստիճանի՝ հետևելով, որպեսզի և՛ հագուստը, և՛ օջախը, և՛ ըմպելիքը լիենեին չափավոր տաք, և պահում էին նրան սրտային միջոցներով, այնպես, որ չստիպեին օգանիզմին հավելյալ աշխատանքի, ապա ընդհանուր առմամբ լավանում էին։ Բայց անթիվ մարդիկ մահանում էին դրանից հանկարծակի՝ մինչ կկարողանաին գտնել բուժման և խնամքի միջոցները։ Այդ հիվանդությունը չէին համարում վարակիչ, այլ պայմանավորում էին օդում առաջ եկած վնասակար խառնուրդներով, որոնց ազդեցությունը ակտիվանում էր եղանակային պայմաններից, որով էլ պայմանավորում էին նրա արագ դադարումը։

 

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Leave a Reply

x Close

Like Us On Facebook