Saturday, April 27, 2024
ՀիվանդություններՆորություններ

Առատ քրտնարտադրության առաջացման պատճառներն ու տհաճ ախտանշաններից ազատվելու միջոցները

Ըստ վիճակագրության,  երկրագնդի բնակչության 3%-ը  տառապում է առատ քրտնարտադրությամբ և հաճախակի այդ խնդիրը մարդու համար դառնում է  կրիտիկական:

Ամռան  գալու հետ զուգահեռ, քրտնարտադրության խնդիրը կրկին սրանում է: Միշտ չէ, որ առատ քրտնարտադրությունը  հանդիսանում է վատ հիգիենայի հետևանք, հաճախակի առատ քրտնարտադրությունը (հատկապես գիշերայինը  հանդիսանում է հիպերհիդրոզի հետևանք) վկայում է այն մասին, որ օրգանիզմում զարգանում է բավականին լուրջ պաթոլոգիա:

Ամեն ինչ նյարդերից է
Հիպերհիդրոզի զարգացման հիմնական պատճառների շարքում  նշվում է փսիխոգեն գործոնը: Անհանգստության, վախի, ընկճվածության դեպքում մարմնի տարբեր հատվածներ, օրինակ ձեռքի ափերը, թևատակերն ու մեջքը  սկսում են արագ քրտնել:

Այս դեպքում   մասնագետները նշում են, որ խնդիրը  դյուրագրգիռ նյարդային համակարգի մեջ է: Ուստի այդ վիճակից դուրս գալու համար հարկավոր է  դիմել հոգեթերապևտի կամ նյարդաբանի: Խթանող  գործոնների հայտնաբերումից հետո, մասնագետները միանշանակ կնշանակեն  հանգստացնող դեղամիջոցներ ու խոտաբույսեր, իսկ որոշ դեպքերում անգամ հոգեթևրապիայի սիանսներ:

Որպես կոսմետիկ միջոցներ կարող եք օգտագործել  չորացնող լոսյոններ ու հեղուկ տալկ:

Նյարդային համակարգի հետ կապված երկարատև խնդիրները ևս կարող են դառնալ առատ քրտնարտադրության պատճառ: Անոթների  ջղակծկումների հետևանքով կարող  է  խախտվել  ջերմափոխանակությունն ու փոխվել  շրջակա ջերմաստիճանի  ընկալունակությունը: Այս դեպքում  կարող է օգնել նյարդաբանը:

Բացի այդ, հարկավոր է  սննդակարգից հանել այն մթերքները, որոնք կարող են հավելյալ քրտնարտադրության պատճառ դառնալ. դրանք են սուրճը, կծու ուտեստները, մեղրը, ալկոհոլն ու համեմունքները:

Մարմնի ավելորդ քաշը ևս մեկ պատճառ է , որը հանգեցնում է հիպերհիդրոզի: Գեր մարդիկ ավելի շատ են քրտնում, քանի որ մաշկի տակ առկա հաստ ճարպաշերտը խանգարում  ջերմափոխանակմանը   և այս դեպքում օգնում է միայն նիհարելը:

Բացի այդ, հարկավոր է  հաճախակի ընդունել ցնցուղ, օգտագործել հակաքրտինքային միջոցներ  ու  ընդունել կաղնու կեղևով վանաններ:

Հորմոնալ տատանումներ

Հորմոնալ տատանումները ևս հաճախակի դառնում են հիպերհիդրոզի առաջացման պատճառ: Առավել հաճախ նման խնդիր նկատվում է դեռահասների մոտ՝ հորմոնալ տատանումների շրջանում, ինչպես նաև կանանց մոտ՝ դաշտանդադարի  շրջանում, ասինքն դիսբալանսի հետևանքով նկատվում է ջերմակարգավորման խանգարումներ:

Ընդ որում տարբեր տարիքային խմբերում գտնվող մարդկանց մոտ կարող են նկատվել նույն ախտանշանները՝ առատ քրտնարտադրություն ու ջերմության  զգացողության առաջացում:

Դեռահասներին խորհուրդ է տրվում մի փոքր համբերել ու այդ ամենի հետ զուգահեռ հետևել հիգիենայի կանոններին:

Իսկ ահա  այն կանանց, ում մոտ այդ խնդիրն առաջացել է դաշտանդադարի հետևանքով , խորհուրդ է տրվում դիմել բժշկի ու  ընդունել նրանց կողմից նշանակված հատուկ դեղամիջոցներ:

Ինչ վերաբերվում է հղիներին, ապա նրանց մոտ առատ քրտնարտադրություն նկատվում է 1-ին եռամսյակին, երբ տեղի է ունենում օրգանիզմի ամենակտիվ հորմոնալ փոփոխությունը:

Բացի այդ, ազդում է նաև  մարմնի ծավալի արագ ավելացումը, որը ևս հանդիսանում է ջերմակարգավորման ռեժիմի խանգարման պատճառ:

Շատ կարևոր պատճառ է հանդիսանում նաև վահանգեղձի աշխատանքի հետ կապված խնդիրների առաջացումը: Որոշ հիվանդությունների դեպքում  բարձրանում է  վահանագեղձի հորմոնների մակարդակը, որի պատճառով էլ արագանում է  նյութափոխանակությունը: Արդյունքում այդ ամենն առաջացնում է ջերմության զգացողություն անգամ ցուրտ եղանակին: Այդ խնդրի կարգավորման համար հարկավոր է  դիմել էնդոկրինոլոգի:

Արագ բժշկի մոտ

Եթե հիպերհիդրոզի նոպաները սկսել են առաջանալ գիշերվա ընթացքում, կամ եթե ամբողջ մարմինն է քրտնել(կամ նրա մի կողմը) և դրա հետ մեկտեղ  մարդուն տանջում է անքննությունը, հազը,  ծարավի ուժեղ զգացողությունը,  հարկավոր է  որքան հնարավոր է  արագ դիմել բժշկի:Նախ հարկավոր է  դիմել թերապևտի, որը կկարողանա նշանակել համապատասխան բուժում:

Որպեսզի այդ շրջանում չառաջանա դիսկոմֆորտ, հարկավոր է  հետևել անձնական հիգիենայի կանոններին  ու օգտագործել հակաքրտինքային միջոցներ:

Ինչպես ազատվել տհաճ ախտանշաններից
Հիպերհիդրոզն առայժմ բժիշկները չեն կարողանում բուժել, սակայն նրանք կարողանում են  մարդուն ազատել տհաճ ախտանշանների առկայությունից: Որպեսզի կարողանաք պահպանել  թարմությունն ու ձեզ ինքնավստահ զգաք, օգտագործեք  հակաքրտինքային միջոցներ: Ոչ թե հոտազերծիչներ , այլ ավելի ուժեղ միջոցներ, որոնք հավելյալ ոչնչացնում են բակտերիաներն ու տհաճ հոտը:

Որոշ դեպքերում խնդրի «քողարկման» համար օգտագործում են իոնոֆորեզի պրոցեդուրան: Նման պրոցեդուրայի շնորհիվ հնարավոր է  որոշ ժամանակով «անջատել» օրգանիզմի քրտինքային գեղձերը, որը հնարավոր է  լինում կատարել  գեղձերի վրա ցածր էլեկտրական  հոսանքի ներազդման միջոցով:

Դեղորայքային թերապիան  օգնում է  որոշ միջոցների շնորհիվ  մի փոքր նվազեցնել քրտնագեղձերի ակտիվությունը:

Ժամանակակից մեթոդներից հաճախակի օգտագործում են նաև  բոտոքսը: Նման դեղամիջոցի ներակումները կարող են որոշ ժամանակով կանգնեցնել  շատ առատ քրտնարտադրությունը:

Առավել ծանր դեպքերում կարող են առաջարկվել նաև վիրահատական միջամտություններ, որը հիմնականում նախատեսում է  կրծքավանդակում գտնվող նյարդի կրճատում, որն էլ և առաջացնում է  առատ քրտնարտադրություն:

Բացի այդ, վիրահատության  միջոցով հնարավոր է  կրճատել  խնդրահարույց հատվածներում քրտնագեղձերի քանակությունը:

 

Աղբյուր՝ aif.ru

Leave a Reply

x Close

Like Us On Facebook