Saturday, April 27, 2024
ՀիվանդություններՆորություններ

Ասթմայի սրացման մասին վկայող ախտանշաններ, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անտեսել

Ասթման բավական տհաճ խնդիր է, որի սրացումները կարող են ճակատագրական հետևանքներ ունենալ: Նման լուրջ խնդիրներից խուսափելու համար մասնագետները ներկայացրել են ասթմայի այն հիմնական ախտանշանները, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել:

Հոգնածություն. քրոնիկ անքնությունն ու հոգնածությունը կապված են սրտանոթային հիվանդությունների և շաքարային դիաբետի առաջացման հավանականության բարձրացման հետ, սակայն շատ մասնագետներ ենթադրում են, որ դա կարող է բացասաբար ազդել նաև ասթմայի ընթացքի վրա: Սա է պատճառը, որ ասթմայով տառապողները մշտական հոգնածության ու քնի որակի անկման դեպքում չպետք է մոռանան միշտ ձեռքի տակ պահել համապատասխան դեղորայքը:

Հորանջոց. եթե մարդը սկսում է խորը շնչել ու պարբերաբար հորանջել, նշանակում է նրա օրգանիզմին ավելի շատ թթվածին է հարկավոր: Կա կարող է պայմանավորված լինել նրանով, որ այդ կերպ օրգանիզմը փորձում է ավելի շատ ածխաթթու գազ դուրս բերել: Օրգանիզմի այս բոլոր ջանքերն ուղղված են շնչուղիների աշխատանքի կարգավորմանը, և տեսականորեն դա կարող է նախորդել ասթմայի նոպային:

Երկարատև հազ. առավել հաճախ հազը համարվում է մրսածության կամ բրոնխաբորբի ախտանշան, սակայն եթե այն պահպանվում է բավական երկար ժամանակ, ապա կարող է վկայել նախկինում չախտորոշված ասթմայի զարգացման մասին: Սա է պատճառը, որ ոչ մի դեպքում չի կարելի անտեսել երկարատև հազը:

Ալերգիա կատուներից. մեծ մասամբ ասթման կապված է լինում ալերգիաների հետ: Հետազոտությունները ցույց են տվել, որ ասթմայի դեպքերի 30%-ի զարգացման պատճառ են դառնում կատուների ալերգենները, ինչի պատճառով էլ ասթմայից տառապողները պետք է շատ զգույշ լինեն այս կենդանիների հետ շփվելիս:

Նյութի աղբյուրը ՝  med. tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook