Sunday, May 5, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Բրոնխիալ ասթմա

Բրոնխիալ ասթման (ԲԱ) ստորին շնչառական ուղիների բարձր ռեակտիվությունն է տարբեր ազդակների նկատմամբ՝ շնչառության դժվարության Էպիզոդիկ և վերադարձելի օբստրուկտիվ նոպաներով, որոնք կարող են լինել թեթև արտահայտվածությունից՝ առանց հիվանդի ակտիվության սահմանափակման, մինչև ծանր և կյանքի համար վտանգավոր:

Շնչուղիների մի քանի օր կամ շաբաթ տևող օբստրուկցիան հայտնի է որպես status asthmaticus:
Հիմնական խանգարումը շնչուղիների գերզգայնությունն է որոշ սպեցիֆիկ գործոնների նկատմամբ: Բոլոր հիվանդների մոտ դիտվում է բրոնխների նեղացում:

Որոշ հիվանդների մոտ զարգանում է ալերգիկ ԲԱ, և վիճակի սրացումը կախված է օրգանիզմի վրա տարբեր ալերգենների ներգործության ազդեցությունից: Եթե անամնեզում չեն նշում ալերգիա, և զգայուն չեն հատուկ ալերգեններով մաշկային և ինհալացիոն թեստերին, բրոնխիալ ասթման սուր շնչառական հիվանդությունների հետևանք է:

Որոշ հիվանդների մոտ էլ ԲԱ պատճառներն են՝ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, օրգանիզմի ուժեղ սառեցումը կամ մասնագիտական անբարենպաստ գործոնները: Շնչառության վատացումը կարող է արտահայտվել նաև սթրեսների արդյունքում:

Ախտանշանները

  • շնչառության դժվարացում,
  • սուլող խզոցներ, որոնք լսում են տարածության վրա,
  • հևոց,
  • չոր, նոպայաձև հազ,
  • տենդ,
  • խորխի առկայություն,
  • այլ ալերգիկ ախտանիշներ:

Նպաստող գործոնների առկայության դեպքում (ալերգեններ, վարակներ և այլն) հնարավոր են գիշերային նոպաներ: Նոպաներն անցնում են դեղորայքային բուժմամբ, որը պետք է անպայման նշանակվի բժշկի կողմից:

Տարբերակիչ ախտորոշումը

Հարկ է տարբերակել քրոնիկ բրոնխիտից, էմֆիզեմայից, օտար մարմնի արդյունքում առաջացած վերին շնչուղիների օբստրուկցիայից, ուռուցքից, կոկորդի այտուցից, կարցինոզ ուռուցքներից,  թոքերի կրկնվող էմբոլիայից,  էոզինոֆիլային թոքաբորբից, ձայնալարերի դիսֆունկցիայից, թոքերի ախտահարմամբ ընթացող համակարգային վասկուլիտից և այլն:

Բուժումը

Նպաստող գործոնը բացառելուն զուգահեռ օգտագործում են 5 խմբի դեղորայք.

  • B- ադրեներգիկ սիոնիստներ,
  • մեթիլքսանտիններ,
  • գլյուկոկորտիկոիդներ
  • նատրիումի կրոմոլին (ինտալ), որը բրոնխոլայնիչ չէ և չի նշանակվում սուր նոպայի ժամանակ, օգտագործվում է կանխարգելիչ նպատակով,
  • հակախոլինէրգիկ միջոցներ. բրոնխոլիտիկներ, խորխաբերներ:

Մշտական բուժումը

  • B-ադրենոխթանիչներ,
  • ախտանշանների պահպանման դեպքում` հակաբորբոքային պատրաստուկներ (գլյուկոկորտիկոիդներ կամ բջջային թաղանթը կայունացնողներ),
  • բուժման վերահսկողության համար կատարվում են թոքերի գործառույթները որոշող թեստեր:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook