Բնական լուծողական միջոց, որը կարճ ժամանակում արդյունավետ կերպով կազատի փորկապությունից
Փորկապությունը շատ տհաճ խնդիր է և կարող է պայմանավորված լինել բազմաթիվ պատճառներով, որոնցից ամենատարածվածներն են սխալ սննդակարգը, վնասակար սովորությունները և ֆիզիկական ծանրաբեռնվածության բացակայությունը:
Բացի այդ, փորկապության առաջացմանը կարող են նպաստել նաև.
· սթրեսը,
· քնի պակասը,
· տարիքը,
· որոշ դեղամիջոցների ընդունումը,
· որոշ վիտամինների ընդունումը,
· սննդակարգում ջրի և մանրաթելերի պակասը:
Փորկապությունը կարող է լինել նաև ավելի լուրջ որևէ հիվանդության կողմնակի բարդություն կամ ախտանշան, ուստի մշտական փորկապության ու որովայնի հատվածում ցավերի առկայության դեպքում հարկավոր է անհապաղ խորհրդակցել բժշկի հետ:
Սակայն գոյություն ունի մի բնական լուծողական միջոց, որը շատ արդյունավետ է և համարվում է փորկապության բուժման լավագույն միջոցը: Այն այնքան արդյունավետ է, որ երբեմն նույնիսկ բժիշկներն են հիվանդին նման բուժում նշանակում:
Բաղադրությունը.
· 1 բաժակ արմավ,
· 1 բաժակ սալորաչիր,
· 5 բաժակ եռացրած ջուր:
Պատրաստման եղանակը.
· Արմավներն ու սալորաչիրը մանր կտրատել:
· Լցնել դրանք եռացրած ջրի մեջ և եփել մինչև ստացվի թանձր խառնուրդ:
· Ստացված զանգվածը բավական է մոտ 20 չափաբաժնի համար (1 ճ.գ.):
Այս խառնուրդը կարելի է համատեղել նաև նախաճաշի հետ՝ պարզապես ավելացնելով այն շիլային, կեֆիրին կամ յոգուրտին: Այն բացարձակապես անվնաս է ցանկացած տարիքի անձանց համար և չի առաջացնում կողմնակի բարդություններ:
Նյութի աղբյուրը՝ budetezdorovy.ru