Friday, April 26, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Բուսամիջոցներ սակավարյունության համար

Զոպա- բույսի գագաթային մասը չորացնել, փոշիացնել: 2 թեյի գդալ բուսահումքի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թրմել, քամել: Խմել  մաս-մաս մեկ օրվա ընթացքում:

issop-issop-lekarstvennyj-primenenie-issopa-v-narodnoj-medicineИссоп, шалфей.-զոպա դեղատու -եղեսպակ-  ունի նյարդերը հանգստացնող, քնաբեր, հակասնկային, արյունարգել հատկություն: Թուրմով լվանում են գլուխը միգրենի  ինչպես նաև մազաթափության դեպքում, չոր խոտի փոշու հոտը վերադարձնում է ուշագնաց մարդու գիտակցությունն ու կանխում է գլխապտույտը: Նվազեցնում է շաքարի պարունակությունն արյան մեջ: Բացի այս, եղեսպակ կարելի է օգտագործել նաև ստամոքսի հիվանդությունների, խոլեցիստիտի, հեպատիտի, շաքարային դիաբետի թույլ ձևերի դեպքում: Եղեսպակով լոգանքները շատ օգտակար են պսորիազի, էկզեմաների ու այլ մաշկային հիվանդությունների դեպքում: Բույսը պարունակում է էսթրոգենանման նյութեր՝ կիրառվում է կանանց հիվանդությունների ու դաշտանադադարի դեպքում:

ԶԳՈւՇԱՑՈւՄ: Иссоп, шалфей.-զոպա դեղատու -եղեսպակն-Նվազեցնում է կերակրող մայրերի կաթը: Հակացուցված է հղիներին, վահանագեղձի ցածր ֆունկցիայի, անհատական անընկալունակության դեպքում:

Գազար- ուտել արմատապտուղը:

Թզենի- 3 հատ չորացրած թզի վրա լցնել 2 բաժակ եռացրած ջուր,  մի քիչ եռացնել: Վերցնել կրակից, թրմել 10-20 րոպե և խմել կում-կում:

Մասրենի-1 թեյի գդալ մանրացրած պտուղները  20 րոպե տաքացնել թույլ կրակի վրա,առանց կրակից վերցնելու ,վրան լցնել 1 բաժակ ջուր, եփել մի քանի րոպե: Կրակից վերցնել ,  ծածկել տաք շորով, թրմել 20 ժամ: Խմել քնելուց  15-20 րոպե առաջ, 1 ճաշի գդալ:

Սերկևիլ-Ուտել թարմ պտուղները: Խմել թարմ պտուղներից պատրաստված հյութը կամ եփուկը:

Հոնի-1 բաժակ ջրի մեջ լցնել 1 ճաշի գդալ չոր հոն, եռացնել: Թրմել 30-50 րոպե,  օրական խմել 3 անգամ  0.5  բաժակից:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook