Saturday, April 27, 2024
Նորություններ

Դեղ արտադրողների և ներմուծողների միությունը ԵԿՄ-ին 60 միլիոն դրամի դեղ և բժշկական պարագաներ է տրամադրել 2016-ի ապրիլին

Հայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների միության գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանը այսօր Facebook-ի իր էջում տեղեկացրել է, որ ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը 2016 թվականի ապրիլյան պատերազմի հետ կապված՝ Դեղ արտադրողների և ներմուծողների միությանը դիմել էր գրությամբ առ այն, որ «Արցախում գործող ՀՀ ԵԿՄ զորամիավորմանն անհրաժեշտ դեղորայքով և բժշկական նշանակության ապրանքներով ապահովելու նպատակով ակնկալում եմ Ձեր Միության աջակցությունը»։

Հայրենական դեղ արտադրող ընկերությունները կարճ ժամանակահատվածում հավաքագրել և ԵԿՄ-ն անհատույց տրամադրել է մոտ 60 միլիոն դրամի դեղեր և բժշկական պարագաներ։

ԴԱՆ Միությունը հայտարարում է, որ խորը ափսոսանք է հայտնում առ այն, որ օրերս ՀՀ ազգային անվտանգության ծառայության գործողությունների ընթացքում Մանվել Գրիգորյանին պատկանող շինություններում հայտնաբերվել են նաև դեղեր։

ԴԱՆ միությունը հուսով է, որ այսուհետ Հայաստանում արմատախիլ կարվի բարեգործության քողի տակ հայ զինվորի ու երկրապահի պատշաճ ծառայությունն ապահովելուն ուղղված միջոցների ու ապրանքների հափշտակությունը, և հայ զինվորն ու երկրապահը վստահ կլինեն, որ հրամանատարությունն և իշխանություններն անում են առավելագույն հնարավորն իրենց բնականոն ու արժանապատիվ ծառայությունն ապահովելու համար։

ԴԱՆ միությունը նաև հայտարարում է, որ Հայաստանի դեղարտադրողները անվերապահորեն կանգնած է փառապանծ Հայոց բանակի կողքին և մշտապես պատրաստ է աջակցել Հայոց բանակին և հայ զինվորին։

Նյութի աղբյուրը՝ http://armday.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook