Saturday, April 27, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Դիմակներ դեմքի մաշկի խնամքի համար

 Բրնձիսուրճի սկրաբ

Սուրճն ու բրինձը աղալ հավասար քանակությամբ՝ կեսական բաժակ: Ստացված խառնուրդի վրա կեֆիր ավելացնել: Նման սկրաբով հնարավոր է մաքրել և դեմքը:

Դիմակ կավից ու քրքումից:

2 ճաշի գդալ կավի վրա ավելացրեք 1/4 թեյի գդալ քրքում: Խառնեք կավն ու քրքումը, ավելացրեք 1 ճ. գդալ ջուր ու մի քանի կաթիլ լավանդայի յուղ: Պետք է ստացվի թթվասերի խտության  խույս: Դիմակը հարկավոր է դեմքին պահել 20 րոպեից ոչ ավելի, լվանալ նախ տաք, ապա՝ սառը ջրով:

   Մաշկը մաքրելու համար

1 ճաշի գդալ  քրքում+1 թեյի  գդալ մեղր: Դեմքի վրա թողնել մոտ 15 րոպե:

Դիմակ մանդարինով

Մանրացնել մանդարինի կեղևը ու դրան միախառնել 1 թեյի գդալ յուղոտ թթվասեր և 1 դեղնուց: Դեմքին պահել 15-20 րոպե:   Դիմակները քսել թեթև շարժումներով, չճզմել դեմքի մաշկը, խուսափել աչքերի շուրջը քսելուց:

Ձգող դիմակ` յուղոտ մաշկի համար

1 ձվի սպիտակուցին խառնել 2 ճաշի գդալ  աղացած վարսակի փաթիլներից ստացված ալյուր, հարել մինչև փրփրի և քսել դեմքին:

Մաշկի մաքրման ու ցելյուլիտի դեմ պայքարի համար վերցնել աղացած սուրճ կամ սուրճի մրուրը, ավելացնել ծովային աղ, դարչին, քրքում ու 1  ճաշի գդալ ձիթայուղ:

Խնձորով ղիմակ պեպենների դեմ

Վերցնել խնձորի կեսը, կտրատել և լցնել բլենդերի մեջ. ավելացնել 1 թեյի գդալ մեղր, 1 թեյի զղալ ասկարբինաթթու, 1 թեյի գդալ խնձորի քացախ, 3 ճաշի գդալ բուսական յուղ։ Դիմակը նախատեսված է բոլոր տիպի մաշկերի համար։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook