Saturday, April 27, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Դիմակներ մազերի համար

Չոր մազերի համար պատրաստվող դիմակ

1 ձվի դեղնուցը, 1 ճաշի գդալ զեյթունի ձեթը, 1-ական գդալ հինան, կոնյակն ու մեղրը խառնել իրար և  մերսելով քսել գլխին: Պահել 40 րոպե, հետո լվանալ գոլ ջրով:  Այս դիմակը մազերին հաղորդում է շլացուցիչ փայլ:

Դիմակներ նորմալ մազերի համար

Անանուխի թարմ թերթիկների և խատուտիկի թերթիկների եփուկը քսել մազարմատներին, գլուխը փաթաթել պոլիէթիլենի գլխարկով ու թողնել 40 րոպե: Այնուհետև լվանալ գոլ կամ սառը ջրով:

Եթե մազաթափություն ունեք, ապա ցանկացած դեղատնից կարող եք ձեռք բերել բազուկի ձեթ: Այն հրաշալի միջոց է մազերի խնամքի համար: 2 օրը մեկ մազերը տրորեք այդ ձեթով, թողեք 2-3 ժամ,  փաթաթելով սրբիչով,  քանի որ տաքությունից ազդեցությունն ավելի արդյունավետ է դառնում:  Լավ արդյունքի հասնելու համար կարող եք պահել ողջ գիշերը, իսկ առավոտյան լվանալ:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook