Saturday, April 27, 2024
Հոգեբանի անկյունՄանկան ԱնկյունՆորություններSEO

Երեխայի կամակորության և զայրույթի պոռթկման պատճառները

toddlers-anger

Երկուսից երեք տարեկան  երեխաները երբեմն  լինում են գրգռված և  կամակոր,  հաճախակի ունենում են զայրույթի պոռթկում: Որոշ երեխաներ վայրկեանապես են հունից դորս գալիս, մյուսները` լաց են լինում, լացելիս պահում են շունչը, գետնին են թավալվում, առարկաներ շպրտում, շրջապատի նկատմամբ ագրեսիվ վերաբերմունք են ցուցաբերում, որի հետևանքով երեխայի  մեջ  ձևավորվում է ագրեսիվ, երեսպաշտ բնավորության գծեր:

 Երբ երեխան զայրացած է, հեռու տարեք այն ամենը, ինչը կարող է կոտրվել և վնաս պատճառել փոքրիկին: Պետք է տարբերել զայրույթի պոռթկումը կամակորությունից: Կամակորությունը արտահայտվում է նվնվալով, իսկ զայրույթի պոռթկումը արտահայտվում է երեխայի ճիչով, բարձր լաց լինելով, բղավելով, գետնին ընկնելով:

Երեխայի կամակորության և զայրույթի պոռթկման պատճառներն են`

*Երեխան  ցանկանում է ուշադրություն հրավիրել իր վրա-զայրույթի պոռթկումը և կամակորությունը  ուշադրություն գրավելու լավ միջոց են;

*Զայրույթի պոռթկումը  կարող է տեղի ունենալ  այն ժամանակ , երբ երեխան ցանկանում է  ինչ-որ բան անել, բայց չի կարողանում,կամ նրան ստիպում են 99929615անել մի բան, որին  նա համաձայն չէ, որին դիմադրում է: Սկզբունքային հարցերում պերք չէ զիճել երեխային, բայց մանրուքներում կարելի է զիճել:

*Կապկել` եթե ընտանիքում լարված իրավիճակ է, և երեխան ներկա է լինում  մեծահասակների վեճերին, կամ  նրանք վիրավորում և կոպտում են երեխային, կամ շրջապատում տեսնում է  այլ երեխաների կամակորությունը, ապա երեխան սկսում է նմանակել, կրկնել նրանց  վարքագիծը:  

*Հոգնածություն`- երեխան երբ հոգնած է, գրգռված հակված է լալկանության և կամակորության:

*Շանտաժ`-եթե երեխային հաջողվում է  զայրույթի պոռթկման միջոցով հասնել իր նպատակին, ապա կրկնությունների հավանականությունը խիստ մեծանում է, և  կարող է երեխայի համար դառնալ ձեռքբերովի վարքագիծ:

  Որպեսզի օգնեք երեխային,  որ նա հաղթահարի կամակորությունը և զայրույթի պոռթկումը , պետք է խուսափել այն իրավիճակներից,  որոնք նպաստում են դրանց առաջացմանը: Նման իրավիճակներում պետք չէ սիրաշահել, երեխայի հետ խոսեք առաձց բղավելու, հանգիստ, առանց սպառնալիքների:

 Շեղեք երեխայի ուշադրոթյունը, անտեսեք զայրույթի պոռթկումը և կամակորությունը մենակ թողնելով երեխային, իհարկե, համոզվեք, որ նրան որևե վտանգ չի սպառնում: Երեխային տվեք որևէ խաղալիք որի վրա  կարող է թափել իր զայրույթը, կամ առաջարկեք այնպիսի խաղեր կամ խաղալիքներ, որոնք կարող են  նրա նյարդային գերծանրաբեռնվածությունը թուլացնել:

 

Ապրեք  Առողջ
պատրաստեց՝  Ա Հարությունյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook