Saturday, May 4, 2024
Նորություններ

«Դու մենակ չես»… քաղցկեղն այլևս վերջնագիր չէ

file_92_9782008

«Եվրոպա Դոննա» ՀԿ-ն Եվրոպայում հեղինակություն ունեցող կազմակերպություն է, որի շարքերը համալրում են կրծքագեղձի քաղցկեղը հաղթահարած կանայք: Արդեն երկու տարի է, ինչ մեր երկրում հիմնվել է այդ կազմակերպության «Եվրոպա Դոննա Արմենիա» անվանումով մասնաճյուղը: Այն թվով 47-րդ էր աշխարհում: Կազմակերպությունը մշտապես գտնվում է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի աջակցության ներքո: Այս կազմակերպության առաքելությունն է անըդմեջ բարձրաձայնել կրծքագեղձի քաղցկեղի խնդիրը, հիվանդությունը հաղթահարած կանանց, իրենց բժիշկների ու հոգեուռուցքաբանների օգնությամբ ապացուցել, որ հիվանդությունն, իսկապես, բուժելի է:

Նոյեմբերի 26-ին «Եվրոպա Դոննա Արմենիա» ՀԿ-ն կազմակերպել էր «Դու մենակ չես» խորագիրը կրող պացիենտների առաջին ֆորումը, որի նպատակն էր հասարակությանը տեղեկատվություն հասցնել այն մասին, որ կրծքագեղձի քաղցկեղը հաղթարելի է և պետք է հետևել առողջ ապրելակերպի կանոններին, կարևորել ժամանակին բժշկին դիմելու մշակույթը:

«Ֆորումին հրավիրված էին իրավաբաններ, ուռուցքաբաններ, հոգեուռուցքաբաններ և հիվանդությունը հաղթահարած կանայք: Խնդրի պարագայում հիվանդների համար շատ կարևոր է մասնագիտական ճիշտ խորհրդատվությունը, հոգեբանական օգնությունն ու հիվանդությունը հաղթահարած անհատի ոգևորիչ խոսքն ու նրա ապրած կյանքը: Մեր այս նախաձեռնության ուղղությունը ներառում է թվարկածս բաղադրիչները: Շատ կարևոր է նաև առողջ կանանց խրախուսել՝ անցնելու ախտորոշիչ հետազոտություն նախքան գանգատներ ունենալը »,- ասաց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի գլխավոր բժիշկ Արթուր Ավետիսյանը:_dsc0078

«Կոնֆերանսի «թիրախը» կրծքագեղձի քաղցկեղը հաղթահարած, դժվար ուղի անցած կանայք են, նաև նրանք, ովքեր վերջին շրջանում են բախվել խնդրին, բուժման ընթացքում են և դեռ պետք է հաղթահարեն: Կոնֆերանսին ներկա էին նաև առողջ կանայք: Կոնֆերանսին ուռուցքաբաններն ու հոգեուռուցքաբանները հնարավորինս մատչելի խոսեցին քաղցկեղի և նրա հանդեպ գենետիկ նախատրամադրվածության, կանխարգելիչ հետազոտության կարևորության, ախտորոշման փուլերի, ռիսկային տարիքային խմբերի և անհրաժեշտ պարբերաբար հետազոտությունների մասին»,- իր խոսքում հավելեց Արթուր Ավետիսյանը:

«Դու մենակ չես» կոնֆերանսի խորագիրն ունի նախապատմություն՝ այն համանուն բարեգործական համերգի ակցիայի շարունակական ընթացքն է, որից գոյացած ամբողջ հասույթը տրամադրվեց կրծքագեղձի քաղցկեղով անվճարունակ հիվանդների դեղերի ձեռք բերմանը:

Նյութի աղբյուր ՝   html http://oncology.am/arm/92/news.more.html

Leave a Reply

x Close

Like Us On Facebook