Saturday, April 27, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Երիտասարդացնող դիմակ թթվասերով

Կիտրոնով ու թթվասերով դիմակ

dioxte-tis-ritides-me-lemoni-kai-giaourti-300x225 (1)

Այս դիմակի համար անհրաժեշտ է 1ճ.գ. թթվասեր, 1թ.գ. կիտրոնի հյութ, 1 ձվի սպիտակուց: Առանձնացրեք ձվի սպիտակուցը: Ավելացրեք նրան թթվասերն ու կիտրոնի հյութը, խառնեք: Քսեք դիմակը մաքուր դեմքին: 20 րոպեից դեմքը լվացեք գոլ ջրով: Դիմակն իդեալական է ճարպոտ մաշկի համար: Հաճախակի կիրառումը թույլ կտա ազատվել դեմքի ճարպոտ փայլից ու կնեղացնի ծակոտիները:

Թթվասերով ու բանանով դիմակ

banaԱնհրաժեշտ է 1ճ.գ. թթվասեր, ¼ բանան, 1թ.գ. մեղր: Բանանը պատառաքաղով տրորեք: Խառնեք այն մեղրի ու թթվասերի հետ: Քսեք դեմքին, թողեք 17 րոպե, լվացեք գոլ ջրով: Բանանով այս դիմակը թարմացնում է մաշկը, առողջ վարդագույն երանգ հաղորդում նրան:

Թթվասերով ու հատապտուղներով դիմակ
images

Չոր դեմքը վիտամիններով կօգնի հարստացնել կեֆիրից, թթվասերից ու թարմ հատապտուղներից պատրաստված դիմակը: Հատապտուղներից ամենահարմարը բալը, ելակն ու սև հաղարջն են: Հատապտուղները տրորեք մինչև շիլայանման զանգված ստանալը: 1գդալ հատապտուղի շիլան խառնեք 1գդ. կեֆիրի ու 1գդ. թթվասերի հետ: Մերսող շարժումներով քսեք այն դեմքին, թողեք 20 րոպե: Լվացվեք սենյակային ջերմաստիճանի ջրով: Դիմակը լավացնում է արյան շրջանառությունը, թարմացնում է մաշկը:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook