Thursday, May 9, 2024
ՀայտարարություններՆորություններ

Ընտանեկան բժշկության 9-րդ Գիտաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 21-22-ին

Միջազգային մասնակցությամբ Ընտանեկան բժշկության 9-րդ Գիտաժողովը տեղի կունենա 2022թ. հոկտեմբերի 21-ին և 22-ին Երևանում՝ Մ.Խորենացի 15 հասցեում գտնվող «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնի կոնֆերանս-դահլիՃում (սկիզբը՝ 09։30):

Գիտաժողովը նվիրված է ընտանեկան բժշկության արդի խնդիրներին, ԱԱՊ օղակի բժիշկների և նեղ մասնագետների գործնական աշխատանքում հաճախ հանդիպող առողջական խնդիրներին, հատկապես՝ առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների ախտորոշման, կառավարման, կանխարգելման և բուժման ժամանակակից մոտեցումներին, ինչպես նաև COVID-19-ով պայմանավորված նոր մարտահրավերների հաղթահարմանը:

Գիտաժողովին զեկույցներով հանդես կգան առաջատար մասնագետներ Հայաստանից, հայազգի բժիշկներ Մեծ Բրիտանիայից, Շվեդիայի Թագավորությունից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, ինչպես նաև ճանաչված պրոֆեսորներ Ռուսաստանի Դաշնությունից (կից ներկայացվում է ծրագիրը):

20221110084917520

Leave a Reply

x Close

Like Us On Facebook