Saturday, April 27, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Երիտասարդ տարիքում միջերկրածովյան սննդակարգին հետեւելն օգնում է առողջ ծերություն ապահովել

Մարդիկ, որոնք երիտասարդ տարիքում հետեւում են միջերկրածովյան սննդակարգին, 60 տարեկանից հետո ավելի ամուր առողջություն, ավելի լավ մարզավիճակ են ունենում ու ավելի եռանդուն լինում։ Այս մասին հայտնում են Սաութհեմփթոնի համալսարանի գիտնականները։

Հետազոտության ընթացքում, որի մասին գրել է The Journals of Gerontology: Series A ամսագիրը, գիտնականները վերլուծել են 969 բրիտանացիների տվյալները։ Մասնակիցների կենսակերպին հետեւել են նրանց ծննդյան օրվանից՝ 1946-ի մարտից։ Մասնագետները 4 անգամ համեմատել են հասուն տարիքում (36 տարեկանից սկսած) կամավորների սննդակարգը 60 տարեկանում նրանց ֆիզիկական ու առողջական վիճակի հետ։

Մասնակիցներին խնդրել են կատարել հասարակ ֆիզիկական վարժություններ, օրինակ, նստած տեղից վեր կենալ։ Հետազոտությունը ցույց է տվել, որ միջերկրական սննդակարգին հետեւող մարդիկ 60 տարեկանում ավելի լավ ֆիզիկական վիճակ ունեին, քան նրանք, ովքեր երիտասարդ տարիքում արեւմտյան սննդակարգի էին հետեւում։

Բացի այդ, գիտնականները հայտնաբերել են, որ այն մասնակիցները, որոնք մեծ տարիքում հրաժարվել են վնասակար սննդից՝ հօգուտ առողջ սննդակարգի, սկսել են ավելի արագ վեր կենալ աթոռից ու ավելի լավ պահպանել հավասարակշռությունը, ինչը հուշում է, որ առողջ սննդակարգին անցնելու համար երբեք ուշ չէ։

Միջերկրական սննդակարգը ենթադրում է մեծ քանակությամբ բանջարեղենի, մրգի, ընդեղենի, ոլոռազգիների ու հատիկավորների գործածում։ Արեւմտյան սննդակարգը բաղկացած է յուղոտ մթերքներից, մսից ու քաղցրեղենից։

Ըստ նախորդ հետազոտությունների տվյալների՝ Արեւմտյան սննդակարգն ավելացնում է հիպերտոնիայի, սրտի հիվանդությունների, կոլոռեկտալ քաղցկեղի, դիաբետի ու թուլամտության զարգացման հավանականությունը։ Իսկ միջերկրական սննդակարգը, ըստ բազմաթիվ հետազոտությունների տվյալների, ամրապնդում է առողջությունը։

Նյութի աղբյուրը՝  astghikmc.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook