Friday, April 26, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Զինվորների ընտանիքի համար բժշկական մեծ թվով ծառայություններ անվճար են

Զորակոչն արդեն սկսված է, ու զինվորը պետք է հանգիստ խղճով գնա բանակ՝ վստահ լինելով, որ պետությունն իր ընտանիքի համար ապահովելու է ամենակարեւորն՝ առողջություն: Զինվորների ընտանիքի համար բժշկական բավական մեծ թվով ծառայություններ անվճար են:

Երբեմն այդքան, երբեմն ավելի շատ կամ քիչ ժամանակ է հարկարվոր, որպեսզի հերթը հասնի, եթե դա հրատապ դեպք չէ: Հրատապ դեպքերի ժամանակ հերթագրվելու մասին խոսք լինել չի կարող: Գոնե՝ ըստ գործող կարգի: Գործնականում ամեն ինչ ավելի բարդ է: Եվ ոչ միայն նրա համար, որ հիվանդանոցը գումար է պահանջում զինծառայողի ծնողից, այլ, որ ծնողներն իրենք չգիտեն ճիշտ քայլերը:

Ընդհանուր առմամբ, զինծառայողների ընտանիքի անդամնեների, առանձնապես ծնողների բուժօգնությունն անվճար է: Դա վերաբերում է բուժօգնության գրեթե ամբողջ ոլորտին՝ սկսած բարդ հետազոտություններից, ասենք համակարգչային եւ մագնիզառեսոնանսային տոմոգրաֆիա, ավարտած տարբեր վիրահատություններից: Բացառություն են այն միջամտությունները, որոնք պահանջում են նորագույն եւ թանկարժեք տեխնոլոգիաներ:

Աղբյուրը՝ http://yerkirmedia.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook