Friday, April 26, 2024
Նորություններ

Էրեբունիում եւ Շենգավիթում ջրի որակի փոփոխություն է զգացվել.ո՞րն է պատճառը պարզաբանում(armtimes.com)

Այսօր ՀԺ-ն ահազանգ է ստացել Երեւանի Շենգավիթ եւ Էրեբունի վարչական շրջանների մի քանի բնակիչներից, ովքեր նշում են, որ վերջին օրերին իրենց վարչական շրջանում ջրամատակարարման որակը փոխվել է եւ այժմ նախկին նորմալ ջրի համեմատ ստանում են տհաճ համ ունեցող ջուր:

Մեզ հետ զրույցում «Վեոլիա Ջուր» ընկերության մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանը հաստատեց, որ կա փոփոխություն եւ պարզաբանեց խնդիրը մանրամասնորեն:

– Պարոն Սարգսյան, Էրեբունի եւ Շենգավիթ համայնքներից ահազանգեր ունենք, որ այնտեղ ջրի որակի փոփոխություն է նկատվել, դա ճի՞շտ է:

– Ամռանը հուլիս-օգոստոս ամիսներին մենք Արարատյան դաշտի խորքային հորերից ջուր ենք մղում Երեւան՝ դեպի Էրեբունի տարածք, Շենգավիթի տարածք, որպեսզի սպառման պիկերով պայմանավորված՝ ջրի անբավարարություն չզգացվի: Կարեւորը՝ մենք ջուր տալիս ենք, բայց քանի որ այդ ջուրը խորքային հորերի ջուր է, նրա բաղադրությունը մի քիչ ուրիշ է: Նրա հանքայնությունը մի քիչ ավելի բարդ է, դա չի կարող իր ազդեցությունը չունենալ: Շոգերի հետ էլ է դա կապված, քանի որ 20 աստիճանի պարագայում զգացվում է ջրի մեջ տարալուծված հանքային մասնիկների համը: Եթե դուք ջուրը ձմռանը ըմպեք, գրեթե տարբերություն չեք զգա լեռնային աղբյուրների ջրից: Այո, պետք է զգան այդ տարբերությունը, բայց դա չի նշանակում, որ ջուրն անորակ է:

70-ական թվականներից մինչեւ 2009-10 թվականները ամբողջ Էրեբունին, ամբողջ Շենգավիթը, ամբողջ Մալաթիա-Սեբաստիան ստացել են այդ արտեզյան աղբյուրների խորքային հորերի ջուրը` Արարատյան դաշտից: Երեւան մտնող ջրերի մոտ 25 տոկոսը Արարատյան դաշտից է ստացվել: Այսինքն, մարդիկ տարին 12 ամիս ստացել են այդ ջուրը:

Երբ մենք «Երեւան ջուր» էինք կոչվում, 2006-ից 2016 թվականներին կարողացանք հասնել նրան, որ լեռնային աղբյուրներից եկած ջուրը այնքան ռացիոնալ օգտագործվի, որ մեծ պոմպակայանները դադարեցրին աշխատելը, դարձան ռեզերվային եւ այն միայն ամռանն էր միացվում` կախված սեզոնից, կախված ամսից:

Եթե մարդիկ ասում են, որ մենք վատ ջուր ենք տալիս, ես ինձ թույլ եմ տալիս հիշեցնել, որ նրանք տասնամյակներ` ողջ տարին են այդ ջուրը ստացել: Իսկ հիմա տարին 10 ամիս ստանում են լեռնային աղբյուրների ջուր, նույն Էրեբունին ստանում է Գառնու ջուր եւ միայն այս երկու ամիսներին է, որ ստիպված ենք այդ ջուրը տալ: Դա ընդհանուր Երեւան մտնող ջրի մի 6-7 տոկոսն է: Ավելի լավ է մարդիկ Գառնու ջուր չստանան, բայց ջուր ստանան, ի վերջո սա երկու ամսվա պատմություն է, քան թե ընդհանրապես ջուր չտանք:

Նյութի աղբնյուր՝ http://armtimes.com/hy/article/141306

Leave a Reply

x Close

Like Us On Facebook