Սերմնասպաններ /սպերմիցիդներ/ կանանց կողմից օգտագործվող հղիությունը կանխելու միջոցներ են
Սերմնասպանները կանանց կողմից օգտագործվող հղիությունը կանխելու միջոցներ են, որոնք լինում են մոմիկների, հեշտոցային հաբերի, կրեմների կամ փուրփուրների տեսքով: Դրանք տեղադրվում են հեշտոցի մեջ` սեռական հարաբերությունից առաջ:
Ինչպես են ներգործում սերմնասպան միջոցները
Սերմնասպանները կանխում են հղիությունը` ստեղծելով քիմիական պատնեշ, որը կամ սպանում է սերմաբջիջները կամ դարձնում է նրանց ոչ ակտիվ, ինչի հետևանքով սերմաբջիջներն այլևս ի վիճակի չեն լինում թափանցնելու արգանդի պարանոցով դեպի արգանդ, արգանդափողեր և բեղմնավորելու ձվաբջիջը:
Ինչպես են օգտագործում սերմնասպան միջոցները
Սերմնասպանները տեղադրվում են հեշտոցում ` սեռական հարաբերությունից 15 րոպե առաջ: Շատ սերմնասպաններ արդյունավետ են մոտավորապես մեկ ժամվա ընթացքում: Եթե այդ մեկը ժամը լրացել է, բայց սեռական հարաբերություն տեղի չի ունցել, ապա պետք է տեղադրվի սերմնասպան միջոցի նոր դեղաչափ: Յուրաքանչյուր հարաբերությունից առաջ պետք է տեղադրվի սերմմնասպան միջոցի նոր դեղաչափ:
Սերմնասպան միջոցները հարմար են հատկապես այն դեպքում, եթե սեռական հարաբերությունները հաճախ չեն կամ տեղի են ունենում երկար ընդմիջումով:
Որոնք են սերմնասպան միջոցների առավելությունները
- Դեղատներում վաճառվում են առանց բժշկի նշանակման:
- Չեն թափանցում արյան մեջ և կարող են կիրառվել կրծքով կերակրելիս:
- Չեն ազդում արյան մակարդելիության վրա և կարող են կիրառել առանց որևէ խնդիրների` այլ հիվանդությունների առկայության դեպքում:
Որենք են սերմնասպան միջոցների թերությունները
- Սերմնասպաններն առանձին գործածելու դեպքում շատ արդյունավետ չեն այլ բեղմնականխիչ միջոցների համեմատությամբ: Դրանց արդյունավետությունը կազմում է մոտ 71-82%:
- Որոշ անձանց մոտ սերմնասպանները կարող են առաջացնել մաշկի, լորձաթաղանթների գրգռում և քոր:
- Կարող են առաջացնել փոքր խոցեր հեշտոցի լորձաթաղանթի վրա, ինչը մեծացնում է սեռավարակների, մասնավորապես, ՄԻԱՎ-ի փոխանցման վտանգը:
Ապրեք առողջ…
Պատրաստեց` http://aroxjblog.am/