Saturday, April 27, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ի՞ՆՉ Է ԿԱԽՅԱԼՈՒԹՅՈՒՆԸ ԿՈԴԵԻՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Մեծ Բրիտանիայում ցավազրկող դեղերի վաճառքի նոր կանոնները վերաբերում են կոդեին պարունակող պատրաստուկներին: Այն հերոինի նման օպիատ է: Կոդեինը հզոր ցավազրկող միջոց է, սակայն բժիշկները նախազգուշացնում են. նրա կիրառումը թույլատրելի է միայն սուր ցավերի պաշարման համար:

Անհրաժեշտ է պատասխանել կոդեին պարունակող պատրաստուկների վաճառքի նոր կանոնների հետ կապված բնակչության մոտ ծագած մի շարք հարցերին:

Որքա՞ն ժամանակ անց է կոդեինի նկատմամբ կախյալություն առաջանում:

Բժիշկները համարում են, որ պատրաստուկի մշտական կիրառման դեպքում կախյալություն կարող է զարգանալ արդեն չորրորդ օրը:

Որո՞նք են կախյալության ախտանիշները:

Կոդեինն առաջացնում է քրոնիկական գլխացավեր, որոնք հետագայում մարդուն դրդում են կոդեինի հիմքով ցավազրկողների ընդունման: Սա նշանակում է, որ առաջանում է ցավազրկողների ընդունման փակ ցիկլ: Կոդեինից կախյալ մարդիկ ամեն օր հաբերի ընդունման սուր անհրաժեշտություն են զգում:

Ի՞նչ անել, եթե Ձեզ թվում է, որ կոդեինից կախյալություն ունեք:

Փորձագետները խորհուրդ են տալիս բոլոր նրանց, ովքեր համարում են, որ կախյալություն ունեն կոդեինի կամ ցանկացած ցավազրկողի նկատմամբ, անհապաղ խորհրդակցել բժշկի հետ: Թերապևտը կգնահատի ախտանիշները և եթե հաստատի կախյալությունը, խորհուրդ կտա, թե ինչպես վերացնել ծագած խնդիրը:

Որքա՞ն մարդ կախյալություն ունի կոդեինից:

Ըստ Մեծ Բրիտանիայի հատուկ խորհրդարանական հանձնաժողովի հաշվարկների, միայն այս երկրում այդ մարդկանց թիվը կազմում է մոտավորապես 30 հազար, և դա ընդամենը պաշտոնապես գրանցված տվյալներն են:

Կոդեին կա բնակչության մեջ տարածված որոշ պատրաստուկների մեջ՝ «Տերպինկոդ», «Կոդտերպին» հաբեր (Tabulettae «Terpincodum»)՝ 0,008 գ, «Սեդալ-М» հաբեր՝ 10 մգ, «Կոդելակ» հաբ՝ 8 մգ: Կոդեինը հանդիսանում է նաև «Պենտալգին», «Սոլպադեին», «Սեդալգին» հաբերի, ինչպես նաև «Կոֆեքս» հակահազային օշարակի բաղադրիչ մասը: 0,01 գ քանակությամբ կոդեինը կոֆեինի հետ միասին մտնում է գլխացավի դեմ «Կաֆետին» հաբերի բաղադրության մեջ: Այն մտնում է նաև Նուրոֆեն պլյուս հաբերի բաղադրության մեջ: Մեկ հաբ Նուրոֆեն պլյուսը պարունակում է 12,8 մգ կոդեին ֆոսֆատ հեմիհիդրատ (8 մգ կոդեին հաշվարկով)

Նյութի աղբյուրը՝ online-apteka.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook