Friday, April 26, 2024
ՀիվանդություններՆորություններ

Ինչո՞ւ են դեռահասներն ամաչում իրենց արտաքինից

Դեռահասների մեծամասնությունն ամաչում է իր արտաքինից։ Այս մասին վկայում է ԱՄՆ Միչիգան նահանգի համալսարանին առընթեր մանկական հիվանդանոցի մասնագետների անցկացրած ազգային հարցումը, գրում է MedicalXpress-ը։

Ծնողների գրեթե երկու երրորդն ասում է, որ իր երեխան անինքնավստահ է, իսկ յուրաքանչյուր հինգերորդ ծնող ասում է, որ իր երեխան խուսափում է մասնակցել ֆոտոսեսիաների, քանի որ ամաչում է։

«Այս արդյունքները ցույց են տալիս, որ երբ երեխաներն անառողջ պատկերացումներ են կազմում հասարակության իդեալների մասին, դա կարող է հանգեցնել սեփական անձի նկատմամբ վատ վերաբերմունքի»,-ասում են մասնագետները։

Օրինակ, այդ վերաբերմունքի վրա կարող են ազդել ակնեն, մազերը, մաշկի վիճակը, քաշը։

Երբեմն սեփական անձի մասին բացասական մտքերը ամրապնդում են այլ մարդիկ, ցույց է տվել հարցումը։ Ծնողներն ասում են, որ շատ դեպքերում հեռու են պահում երեխաներին նրա հասցեին վատ արտահայտություններ արած մարդուց։

Մասնագետները ծնողներին խորհուրդ են տալիս այնպես դաստիարակել երեխաներին, որ նրանք ինքնավստահ լինեն եւ գոհ իրենց արտաքինից։

NEWS.am Medicine

Leave a Reply

x Close

Like Us On Facebook