Sunday, April 28, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Առաջին օգնության պարագաների առկայություն, արագ և ճիշտ կողմնորոշում. ռազմական բժիշկը՝ պատերազմական գոտում աշխատանքի մասին

Պատերազմական իրավիճակում ճիշտ կողմնորոշվելը, բժշկական տեսակետից արագ, ճիշտ և թիրախային օգնություն ցուցաբերելը ամենակարևոր քայլերից մեկն է:

«Արմենպրես»-ի «Հարց Բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում  ռազմական բժիշկ Վան Եղիկյանի հետ անդրադարձել ենք  պատերազմական իրավիճակում առաջին օգնության կարևորությանը, դրա ճիշտ և գրագետ կիրառմանը:

Մասնագետն ընդգծեց, որ պատերազմական իրավիճակում բժշկական տեսակետից ամենաառաջնայինը բժշկի  ճիշտ կողմնորոշվելն է մարտական  գործողությունների վայրում, որպեսզի ժամանակին հասնի և համապատասխան օգնություն ցուցաբերի վիրավորներին:

Ըստ նրա՝ ռազմական գործողությունների ժամանակ առաջին ձեռքի տակ անհրաժեշտության բժշկական պարագաների պայուսակ ունենալը առաջնային պայման է ոչ միայն զինվորների, այլ նաև սահմանամերձ բնակիչների համար:

«Հաշվի առնելով ժամանակակից պատերազմների վարման եղանակները՝ բավականին հաճախ հանդիպում են ականապայթյունային վիրավորումները, որոնք հիմնականում վնասում են վերջույթները, կրծքավանդակը, որովայնը: Առաջին հերթին թե՛ զինվորը, և թե՛  օգնության հասնող բժիշկը պետք է ունենա ցավազրկման համապատասխան միջոցներ, որպեսզի բացառի ցավային շոկի զարգացումը: Երկրորդը, հաշվի առնելով արյունահոսության վտանգը, պետք է իր մոտ ունենա լարան (ժգուտ), որը հաճախ փրկում է մարդկային կյանքեր: Բացի դա պետք է ունենալ հակաինֆեկցիոն միջոցառումներ իրականացնելու համար նախատեսված յոդ, ջրածնի պերոքսիդ, բինտ, որպեսզի հնարավոր լինի առաջին օգնություն ցուցաբերել»,- ասաց  Վան Եղիկյանը:

Անդրադառնալով ռազմական բժիշկների գլխավոր առաքելությանը՝ մասնագետն ընդգծեց, որ թե՛ քաղաքացիական բժշկի, թե՛ ռազմական բժշկի առաջնային նպատակն է փրկել հիվանդի կյանքը:

Ո՞րոնք պետք է լինեն առաջին անհրաժեշտ գործողությունները, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել, եթե ռազմական գործողություների ժամանակ կան վիրավորներ թե՛ զինվորականների, և թե՛ քաղաքացիական անձանց շրջանում և տարածքում չկան բժիշկներ: Ո՞րոնք են ռազմական բժիշկների առանձնահատկությունները, դերակատարությանը և գլխավոր առաքելությունը:  Այս և մի շարք այլ հարցերին ու մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին առաջարկում ենք ծանոթանալ՝ լսելով փոդքաստը:

Շարքի հեղինակ՝ Գայանե Գաբոյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook